Եվրահանձնաժողովը հաստատել է ռուսական նավթից ամբողջությամբ հրաժարվելու ծրագրերը
Եվրահանձնաժողովը վերահաստատել է Եվրամիություն ռուսական էներգակիրների մատակարարումներն ամբողջությամբ դադարեցնելու իր մտադրությունը։
Օրերս Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աննա-Կաիսա Իտկոնենը հայտարարել է, որ ԵՄ-ի նպատակն է ամբողջությամբ դադարեցնել ռուսական էներգակիրների մատակարարումները անդամ երկրներ։
Անդրադառնալով Հունգարիայի և Սլովակիայի կողմից ռուսական հումքի ներմուծմանը՝ նա նշել է, որ Եվրոպան հետևողականորեն շարժվում է իր ռազմավարության իրականացման ուղղությամբ։ «Մեր նպատակն, իհարկե, ռուսական էներգակիրներն ամբողջությամբ արգելելն է եվրոպական շուկայում», — ասել է Իտկոնենը։
Նրա խոսքով՝ ներկայումս Հունգարիայի և Սլովակիայի համար գործում են բացառություններ՝ պայմանավորված հատուկ հանգամանքներով, սակայն շարունակվում է այդ երկրների էներգամատակարարումների դիվերսիֆիկացման և ածխաջրածնային վառելիքից աստիճանական հրաժարման ուղղությամբ աշխատանքը։
Միաժամանակ Եվրահանձնաժողովը պատրաստում է նախաձեռնություն, որը նախատեսում է Ռուսաստանի նավթի ամբողջական արգելք։ Իտկոնենի խոսքով՝ համապատասխան առաջարկը կներկայացվի հարմար ժամանակ՝ եվրոպական շուկան վերջնականապես ռուսական էներգակիրների համար փակելու նպատակով։
