2026թ.-ի հունվար-հունիսին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,643 մլրդ դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-հունիսին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,643 մլրդ դրամ։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 210․1 մլրդ դրամով կամ 14․7%-ով։
Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 1,576 մլրդ դրամ, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 7%-ով կամ 103․6 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն աճել է 101․5 մլրդ դրամով և կազմել 62․3 մլրդ դրամ։
2026թ.-ի հունիս ամսվա ցուցանիշներով, ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 290․3 մլրդ դրամ, ծախսերը՝ 318․9 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 28․6 մլն դրամ։
