Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 415.00+1.00 EUR SELL - 419.50+0.50
OIL:  BRENT - 103.94-1.71 WTI - 101.19-1.14
COMEX:  GOLD - 4360.20+0.32 SILVER - 65.47+1.84
COMEX:  PLATINUM - 1799.30+0.63
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.04+0.63 EUR/GBP - 1.1481+0.20
FOREX:  EUR/USD - 1.1481+0.20 GBP/USD - 1.3363-0.07
STOCKS RUS:  RTSI - 838.30-1.97
STOCKS US: DOW JONES - 51778.04+0.61 NASDAQ - 26418.30+1.69
STOCKS US: S&P 500 - 7637.76+1.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10816.14+1.19 CAC40 - 8186.93+0.57
STOCKS EUR:  DAX - 25716.71+0.70
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Orange-ի ցանցը Հայաստանում լավագույնն է սմարթֆոններով բջջային ինտերնետից օգտվելու համար
24/12/2013 12:33
Կիսվել

Orange-ի ցանցը Հայաստանում լավագույնն է սմարթֆոններով բջջային ինտերնետից օգտվելու համար

P3 գերմանական աուդիտորական ընկերության կողմից Հայաստանում և եվրոպական մի շարք այլ երկներում կատարված միջազգային ուսումնասիրության արդյունքներով, 3G ինտերնետից սմարթֆոններով օգտվելու արագության չափանիշով Օրանժ Արմենիայի 3G+ ցանցն առաջինն է Հայաստանի օպերատորների և առաջին անգամ՝ նաև Եվրոպական երկրներում Orange-ի մասնաճյուղերի շարքում:

Միջազգային չափանիշներին համապատասխան իրականացված ուսումնասիրության ընթացքում գնահատվել են մի շարք պարամետրեր, ինչպես, օրինակ, մուտքը վեբ կայքեր՝ ներառյալ YouTube-ի գլխավոր էջ, տեսանյութերի դիտումն ինտերնետով, էլեկտրոնային հաղորդագրությունների առաքումն ու ստացումը, ֆայլերի վերբեռնումն ու ներբեռնումը, տրված հրամանին համակարգի արձագանքին սպասման ժամանակը և վեբ կայքեր մուտք գործելու համար պահանջվող ժամանակը:

«Հայաստանում և անգամ Orange-ի եվրոպական մասնաճյուղերի շարքում առաջինը ճանաչվելը մեզ համար կարծես ամանորյա նվեր լինի, որը պարգևատրում է մեր աշխատակիցների ջանքերը: Ամբողջ տարի մենք աշխատել ենք, որպեսզի Orange-ի խանութներում ստեղծենք սմարթֆոնը լավ առաջարկի հետ ձեռք բերելու ամենագրավիչ պայմանները. լայն ընտրություն, լավ գին, ապառիկ  0%-ով, լավագույն հետվաճառքային սպասարկումը, հեռախոսների ապահովագրություն: Այժմ մեզ համար շատ ուրախալի է նշել, որ երբ Orange-ի խանութներում բաժանորդները ձեռք բերեն սմարթֆոններ մեր ծառայությունների հետ միասին, նրանք նաև կօգտվեն բջջային ինտերնետի լավագույն որակից ու արագությունից», – ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հայաստանում փորձարկումներն իրականացվել են 2013թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևան, Գյումրի, Վանաձոր և Էջմիածին քաղաքներում: Փորձարկումներն իրականացվել են նշված քաղաքների կենտրոններում, գործարար ու առևտրային շրջաններում և արվարձաններում:

Ուսումնասիրությունն իրականացվել է Orange Խմբի պատվերով, միջազգային առաջատար «P3 Communications» անկախ խորհրդատվական ընկերության կողմից: Այս ուսումնասիրությունը հեռահաղորդակցության ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շարունակական արշավի մի մասն է կազմում, որն ուսումնասիրում է Orange-ի եվրոպական շուկաներում 3G ցանցով շարժական ինտերնետ ծառայություններ մատուցող օպերատորների ցանցերի որակը:  

P3 communications ՍՊ ընկերությունն ավելի քան 10 տարի խորհրդատվական, տեխնիկական և փորձագիտական ծառայություններ է մատուցում հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերություններին: Ի թիվս մի շարք այլ ծառայությունների՝ P3 communications ընկերությունը նաև շարժական լայնաշերտ ցանցերի բազմաթիվ անկախ փորձարկումներ է իրականացնում միջազգային անլար կապի խոշոր օպերատորների համար, ինչպիսիք են Telefónica Group, Vodafone Group, Deutsche Telekom/T-Mobile և Ֆրանս Տելեկոմ/Orange ընկերությունները:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37