Զբոսաշրջության զարգացման նպատակով Վայոց ձորի «Մագելանի» քարանձավը կտրվի վարձակալության
Զբոսաշրջության զարգացման նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցութ՝ Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու համար: Մրցույթի հաղթող կճանաչվի ամենաբարձր վարձավճար առաջարկող մասնակիցը:
Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող` մասնագիտական գործունեության համապատասխանություն` պայմանագրով նախատեսված գործունեությանը, մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ:
Մրցույթի վերաբերյալ առավել մանրամասն՝ այստեղ: