Բեռնափոխադրումների ծավալն ըստ տրանսպորտի տեսակների. 2026թ. հունվար-հունիս
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներիի համաձայն 2026թ.-ի հունվար-հունիսին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 7,897.4 հազար տոննա: 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 4․2%-ով:
Մասնավորապես երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24․7%-ով և կազմել է 917.3 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 235.2 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 409.3 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 272.8 հազար տոննա:
Ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2025թ.-ի հունվար-հունիսի համեմատ նվազել է 0․5%-ով և կազմել է 5,804.8 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 326.7 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 2,117.4 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3,360.7 հազար տոննա:
Օդային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 12․8%-ով և կազմել է 21.2 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 11.5 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 9.7 հազար տոննա:
Մայրուղային խողովակաշարային բեռնափոխադրումների ծավալը 2025թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16․6%-ով և կազմել է 1,154.1 հազար տոննա:
