Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ԱԲ ոլորտի նոր միլիարդատերերը փոխում են բարձրարժեք ակտիվների շուկան
17/08/2026 16:55
Կիսվել

ԱԲ ոլորտի նոր միլիարդատերերը փոխում են բարձրարժեք ակտիվների շուկան

Financial Times-ի տվյալներով՝ OpenAI, Anthropic և արհեստական բանականության ոլորտի այլ ընկերությունների արագ աճը ձևավորել է նոր միլիոնատերերի և միլիարդատերերի սերունդ, որոնք զգալիորեն փոխում են շքեղ անշարժ գույքի, մասնավոր ավիացիայի, սուպերքարերի և զբոսանավերի շուկան։

UBS-ի գնահատմամբ՝ միլիարդատերերի թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 13%-ով՝ հասնելով 3.302-ի, որոնց գրեթե մեկ երրորդն ապրում է ԱՄՆ-ում։ Սան Ֆրանցիսկոյում, որը գտնվում է Սիլիկոնյան հովտի հարևանությամբ, առանձնատների միջին գինը հասել է 2.1 մլն դոլարի՝ տարեկան աճելով գրեթե 25%-ով։

Հարստանալուց հետո նոր սերնդի ձեռնարկատերերը ներդրումներ են կատարում անհատականացված մասնավոր ինքնաթիռների, սուպերքարերի և զբոսանավերի մեջ, սակայն նախընտրում են գործնականությունն ու գաղտնիությունը՝ հրաժարվելով ավանդական շքեղության ցուցադրական տարրերից։ Շատերը վճարում են նաև կրիպտոարժույթներով։

Flexjet-ում նշում են, որ ԱԲ ոլորտի հաջողությունների շնորհիվ հաճախորդների միջին տարիքը նվազել է շուրջ տասը տարով։ Իսկ EnterJet-ի տվյալներով՝ նոր հաճախորդները նախընտրում են ամրագրումները կատարել հավելվածների կամ WhatsApp-ի միջոցով և չեն ցանկանում երկար սպասել կամ օգտվել միջնորդներից։

Ավտոմոբիլային շուկայում երիտասարդ միլիարդատերերը մեծ պահանջարկ են ստեղծում Lamborghini Urus-ի, Ferrari-ի, Porsche-ի և անհատականացված Rolls-Royce Cullinan-ի նկատմամբ՝ առաջնահերթություն տալով բացառիկ դիզայնին և լայն հնարավորություններին։

Զբոսանավերի շուկայում ևս նկատվում է նոր միտում. Nvidia-ի աշխատակիցներն ու ներդրողները նախընտրում են ոչ թե «լողացող պալատներ», այլ արագ, ֆունկցիոնալ նավեր՝ մեծ հեռահարությամբ։ Princess Yachts-ը հայտնում է ԱՄՆ-ի արևմտյան ափին և Ֆլորիդայում պահանջարկի աճի մասին, իսկ հաճախորդները պատվիրում են Technogym մարզասարքեր, Peloton հեծանիվներ և Starlink արբանյակային ինտերնետ։

Ըստ ոլորտի ներկայացուցիչների՝ նոր սերնդի հարուստների համար առաջնահերթ են առողջ ապրելակերպը, արդյունավետությունը, անհատականացումը և գաղտնիությունը, այլ ոչ թե ցուցադրական շքեղությունը։

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6