Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Apple-ը Չինաստանի շուկայի համար սեփական արհեստական բանականության մոդելն է մշակել
18/08/2026 14:18
Կիսվել

Apple-ը Չինաստանի շուկայի համար սեփական արհեստական բանականության մոդելն է մշակել

Ամերիկյան Apple կորպորացիան չինական Alibaba ընկերության հետ համատեղ մշակել է սեփական արհեստական բանականության մոդելը Չինաստանի շուկայում վաճառվող սարքերի համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Apple-ը հատուկ Չինաստանի շուկայի համար մշակել է մեծ լեզվային մոդել, ինչը շեղում է iPhone արտադրողի նախկին ռազմավարությունից, որի համաձայն՝ ընկերությունը տվյալ երկրում արհեստական բանականության գործառույթների կիրառման համար ապավինում էր երրորդ կողմի մոդելներին։ Այս մասին հայտնել է տեղեկություններին ծանոթ երեք աղբյուր», – ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալության անանուն աղբյուրների փոխանցմամբ՝ Alibaba-ի հետ համագործակցությամբ մշակված Apple-ի արհեստական բանականության մոդելը նաև ուսուցանվել է չինական ընկերության մասնակցությամբ։

IDram

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նախկինում Apple-ն իր՝ Չինաստանում վաճառվող սարքերում արհեստական բանականության ներդրման համար օգտագործում էր տեղական արտադրողների մոդելները։ Չինաստանում հասանելի չեն Apple-ի ամերիկյան գործընկերներ Anthropic-ի և OpenAI-ի Claude և ChatGPT մոդելները։

Reuters-ի աղբյուրների համաձայն՝ Apple Intelligence արհեստական բանականության գործիքների փաթեթը Չինաստանում կգործարկվի առաջիկա ամիսներին՝ iOS օպերացիոն համակարգի թարմացումից հետո։

Reuters-ը նաև հայտնում է, որ Apple-ը կարող է դառնալ առաջին արտասահմանյան ընկերությունը, որը Չինաստանի տարածքում կթողարկի սեփական արհեստական բանականության մոդելը, որը հաստատված կլինի երկրի կառավարության կողմից։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01