Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
2026թ.-ի հունիսի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 13․9 մլրդ դոլար է (+48․8 մլն դոլար)
18/08/2026 20:24
Կիսվել

2026թ.-ի հունիսի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 13․9 մլրդ դոլար է (+48․8 մլն դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ.-ի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,116,377.2 մլն դրամ: 2025թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն նվազել է 207․3 մլն դրամով կամ 3․9%-ով։

Մասնավորապես, ՀՀ կառավարության պարտքը կազմել է 5,113,295.6 մլն դրամ, որից արտաքին պարտքը՝ 2,436,924.9 մլն դրամ է։ Արտաքին վարկերը և փոխառությունները կազմել են 1,602,300.6, իսկ ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերը՝ 303,789.1 մլն դրամ, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերը՝ 530,835.2 մլն դրամ։

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն կազմել 2,676,370.7 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,471,085.8 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 205,284.8 մլն դրամ:

ՀՀ համայնքների պարտքը կազմել է 3,081.6 մլն դրամ, որից արտաքին պարտքը՝ 2,930.3 մլն դրամ է, իսկ ներքին պարտքը՝ 151.4 մլն դրամ։

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2026թ.-ի հունիսի 30-ի 368.06 դրամ փոխարժեքը, ապա 2026թ.-ի հունիսի 30-ին ՀՀ պետական պարտքը կազմել է 13․9 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում՝ արտաքին պարտքը կազմել է 6․62 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 7.27 մլրդ ԱՄՆ դոլար։ 2025թ.-ի հունիսի վերջի 13․85 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 0․35%-ով կամ 48․8 մլն դոլարով։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59