Ֆինանսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
Կլիմայական ռիսկերը սպառնում են Եվրոպայի պետական ֆինանսներին
19/08/2026 13:45
Կիսվել

Կլիմայական ռիսկերը սպառնում են Եվրոպայի պետական ֆինանսներին

Եվրոպայում ավելի հաճախակի և անկանխատեսելի դարձող ծայրահեղ եղանակային երևույթները մեծացնում են պետական բյուջեների վրա ճնշումը, քանի որ կլիմայական աղետներից առաջացած տնտեսական վնասների մեծ մասը ապահովագրված չէ։ Reuters-ի փոխանցմամբ՝ վերջին տարիների անտառային հրդեհներն ու խոշոր ջրհեղեղները ցույց են տալիս, որ կլիմայական վնասներն այլևս չեն կարող դիտվել որպես մեկանգամյա բյուջետային ցնցումներ։ Fitch-ի Արևմտյան Եվրոպայի սուվերեն վարկանիշների ղեկավար Ֆեդերիկո Բարիգա-Սալասարի խոսքով՝ նման աղետները դառնում են կրկնվող, ինչը կառավարություններին ստիպում է ավելի բարդ ընտրություն կատարել ծախսերի տարբեր ուղղությունների միջև։

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության գնահատմամբ՝ 1980-2024 թվականներին ծայրահեղ եղանակային և կլիմայական երևույթները Եվրամիությունում պատճառել են 822 մլրդ եվրո (953 մլրդ դոլար) տնտեսական վնաս, որի մեկ քառորդը բաժին է ընկել միայն վերջին չորս տարիներին։ Միաժամանակ, եվրոգոտում պետական դեֆիցիտները միջինում արդեն կազմում են ՀՆԱ-ի շուրջ 3%-ը։ Իսպանիայում 2024 թվականի խոշոր ջրհեղեղի վերականգնման ծախսերը 2024-2026 թվականներին գնահատվում են ՀՆԱ-ի շուրջ 0.7 տոկոսային կետի չափով։

Խնդիրը խորացնում է ապահովագրական պաշտպանության ցածր մակարդակը։ ԵՄ գնահատմամբ՝ կլիմայական աղետներից վնասների միայն մոտ մեկ քառորդն է ապահովագրված, իսկ որոշ երկրներում այդ ցուցանիշը չի հասնում նույնիսկ 5%-ի։ Franklin Templeton-ի Դևիդ Զանի կարծիքով՝ կլիմայական ռիսկերի աճին զուգահեռ որոշ վնասներ կարող են դառնալ ավելի դժվար ապահովագրվող՝ առանձին երկրների համար ստեղծելով ՀՆԱ-ի 1-2%-ին համարժեք բեռ։ Օրինակ՝ 2021 թվականի ջրհեղեղներից հետո Գերմանիան ստիպված էր շուրջ 30 մլրդ եվրո պետական միջոցներ հատկացնել վնասների մեծ մասը փոխհատուցելու համար։

ԵՄ երկրները քննարկում են ռիսկերի բաշխման և ապահովագրական համակարգերի ընդլայնման տարբեր մեխանիզմներ։ Հունաստանը փորձում է բարձրացնել ապահովագրական ծածկույթը և ամրապնդել զբոսաշրջային կենտրոնների ջրային ու էներգետիկ ենթակառուցվածքները, իսկ Պորտուգալիան 2026 թվականի խոշոր ջրհեղեղներից հետո հայտարարել է բնակարանների պարտադիր ապահովագրության համակարգ ներդնելու ծրագրերի մասին։ Քննարկվում են նաև կատաստրոֆիկ պարտատոմսերը, սակայն դրանք կարող են թանկ գործիք լինել պետությունների համար։ Bruegel-ի փորձագետները շեշտում են, որ կառավարությունները պետք է անցնեն մեկանգամյա արտակարգ ծախսերից դեպի համակարգային լուծումներ՝ խրախուսելով ապահովագրությունն ու կլիմայական ադապտացիան։

Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ կլիմայական դիմակայունության մեջ վաղ ներդրումները կարող են հետագայում զգալիորեն նվազեցնել վնասներն ու պետական պարտքի աճը։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի գնահատմամբ՝ ՀՆԱ-ի 0.1%-ի չափով «կանաչ» ներդրումները կարող են կանխել ութ անգամ ավելի մեծ տնտեսական վնաս և զգալի հարկային կորուստներ։ Եվրոպական կենտրոնական բանկը առաջարկել է նաև համաեվրոպական պետական-մասնավոր վերաապահովագրության համակարգ՝ ԵՄ հիմնադրամի աջակցությամբ։ Այժմ առանցքային հարցն այն է, թե արդյոք կլիմայական ռիսկերի սրացումը բավարար քաղաքական կամք կստեղծի նման կանխարգելիչ միջոցների համար անհրաժեշտ սկզբնական ծախսերը ստանձնելու ուղղությամբ։

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22