Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՄՆ 30-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է 2007 թվականից ի վեր առավելագույնին
19/08/2026 15:45
Կիսվել

ԱՄՆ 30-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է 2007 թվականից ի վեր առավելագույնին

ԱՄՆ 30-ամյա գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը երեքշաբթի բարձրացել է մինչև 2007-2008 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր ամենաբարձր մակարդակը՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման մտավախությունների ֆոնին։

Առևտրի ընթացքում ցուցանիշն աճել է 2.4 բազիսային կետով՝ հասնելով 5.33%-ի, ինչը 2007 թվականից ի վեր ռեկորդային մակարդակ է։ ԱՄՆ 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունն ավելացել է 1.1 բազիսային կետով՝ մինչև 4.737%։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի նախատեսում երկարաձգել Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետը, որն ավարտվել է օգոստոսի 17-ին։ Նա նաև նշել է, որ չի բացառում Իրանի հետ հակամարտության նոր սրման սցենարը, ինչը կարող է նպաստել նավթի գների բարձրացմանը։

ԱՄՆ պետական պարտքը մոտենում է 40 տրլն դոլարի, ինչը ևս մտահոգում է ներդրողներին։

«Շուկայում ստեղծված ընդհանուր իրավիճակը ստիպում է ԱՄՆ ֆինանսների նախարարությանը ավելի բարձր գին վճարել փոխառությունների համար»,- նշել է CreditSights-ի Զաքարի Գրիֆիթսը։ «Սա առավելապես երկարաժամկետ խնդիր է այն դեպքում, եթե բյուջետային դեֆիցիտը կազմի ՀՆԱ-ի 5-6%-ը»։

Ճապոնիայի 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը նույնպես աճում է և առևտրի ընթացքում հասել է 2.945%-ի՝ ամենաբարձր մակարդակին 1996 թվականի սեպտեմբերից ի վեր։ Reuters-ի տվյալներով՝ Ճապոնիայի պետական պարտքն արդեն գերազանցել է երկրի ՀՆԱ-ի 200%-ը։

Եվրոգոտու երկրների երկարաժամկետ պետական պարտատոմսերի եկամտաբերություններն էլ հասնում են բազմամյա առավելագույնների՝ մտավախությունների ֆոնին, որ Մերձավոր Արևելքում հակամարտության ձգձգումը կարող է արժութային միությունում բարձր գնաճի երկարատև ժամանակաշրջան առաջացնել։ Գերմանիայի 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը բարձրացել է մինչև 2011 թվականից ի վեր առավելագույնը, իսկ Ֆրանսիայինը՝ մինչև 2010 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52