Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Մեծ Բրիտանիայում գնաճը հուլիսին սպասվածի համաձայն արագացել է մինչև 2.9%
19/08/2026 16:30
Կիսվել

Մեծ Բրիտանիայում գնաճը հուլիսին սպասվածի համաձայն արագացել է մինչև 2.9%

Մեծ Բրիտանիայում սպառողական գները հուլիսին տարեկան կտրվածքով աճել են 2.9%-ով։ Այս մասին ասվում է երկրի Ազգային վիճակագրական ծառայության (ONS) զեկույցում։

Trading Economics-ի տվյալներով՝ ցուցանիշը համընկել է վերլուծաբանների միջին կանխատեսման հետ։

Այսպիսով, գնաճը հունիսի 2.6%-ից արագացել է և հասել վերջին չորս ամսվա առավելագույն մակարդակին։

Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները նախորդ ամիս թանկացել են 1.3%-ով՝ հունիսի 1.7%-ի դիմաց, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը՝ 2.5%-ով՝ 2.1%-ի դիմաց, հագուստն ու կոշիկը՝ 0.5%-ով՝ նախորդ ամսվա նույն չափի անկումից հետո, իսկ կահույքն ու տնային ապրանքները՝ 1%-ով՝ հունիսի 0.2% նվազումից հետո։

Տրանսպորտային ծառայությունների գների աճը հունիսի 5.7%-ից դանդաղել է մինչև 3.6%, կապի ծառայություններինը՝ 5.2%-ից մինչև 5%, իսկ առողջապահական ծառայությունների գնաճը արագացել է 2.5%-ից մինչև 2.7%։ Կրթության ոլորտում գներն աճել են 5,.%-ով՝ նույնքան, որքան նախորդ ամիս։ Ռեստորաններում և հյուրանոցներում գները բարձրացել են 4%-ով՝ հունիսի 4.4% աճից հետո։

Ծառայությունների ոլորտում ընդհանուր գնաճը նվազել է 3.6%-ից մինչև 3.4%, իսկ ապրանքների գների աճն արագացել է 1.7%-ից մինչև 2.2%։

Հուլիսին Մեծ Բրիտանիայում սպառողական գները նախորդ ամսվա համեմատ աճել են 0.3%-ով՝ հունիսի 0.1%-ի դիմաց։

Սննդամթերքի, ալկոհոլի, ծխախոտի և էներգակիրների գները չներառող CPI Core ցուցանիշը՝ բազային գնաճը, նախորդ ամիս տարեկան կտրվածքով աճել է 2.6%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 0.2%-ով։ Հունիսին այդ ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար 2.6% և 0.3%։

Մանրածախ գների ինդեքսը (RPI) հուլիսին տարեկան կտրվածքով աճել է 3.2%-ով՝ նախորդ ամսվա 3%-ի դիմաց։ Հենց այս ցուցանիշն է կիրառվում բրիտանացի գործատուների կողմից աշխատավարձերի շուրջ բանակցությունների ժամանակ։ CPI-ի և RPI-ի դինամիկայի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ RPI-ում հաշվի են առնվում բնակարանային ծախսերը, ինչպես նաև տարբեր կշիռներ են տրվում ավիատոմսերի սակագներին, ապահովագրությանը և բենզինի գներին։

RPI-ն ամսական կտրվածքով աճել է 0.6%-ով՝ հունիսի 0.3%-ի դիմաց։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01