Եվրագոտում տարեկան գնաճը հուլիսին արագացել է մինչև 2.9%
Եվրագոտում տարեկան գնաճը, վերջնական գնահատականի համաձայն, հուլիսի արդյունքներով արագացել է մինչև 2.9%՝ նախորդ ամսվա 2.8%-ից: Այս մասին են վկայում Eurostat-ի տվյալները։
Ցուցանիշը համընկել է հուլիսի վերջին հրապարակված նախնական գնահատականի հետ։
Ամսական կտրվածքով եվրագոտում սպառողական գներն աճել են 0.2%-ով։
ԵՄ-ում տարեկան գնաճն արագացել է՝ 2.9%-ից հասնելով 3%-ի, իսկ հունիսի համեմատ գները նույնպես աճել են 0.2%-ով։
Անցյալ տարվա հուլիսի արդյունքներով եվրագոտում տարեկան գնաճը կազմել էր 2%, իսկ ԵՄ-ում՝ 2.4%։
Եվրոգոտում տարեկան բազային գնաճը հուլիսին արագացել է՝ նախորդ ամսվա 2.4%-ից հասնելով 2.5%-ի՝ նույնպես համընկնելով նախնական գնահատականի հետ։
Էներգակիրների գների տարեկան աճն արագացել է՝ նախորդ ամսվա 8.5%-ից հասնելով 10.3%-ի, ինչը գերազանցում է 10% նախնական գնահատականը։ Ծառայությունների գների տարեկան աճն արագացել է՝ 3.2%-ից հասնելով 3.3%-ի, իսկ սննդամթերքի, ալկոհոլի և ծխախոտի գների աճը դանդաղել է՝ 1.5%-ից հասնելով 1.2%-ի։ Երկու ցուցանիշներն էլ համընկել են նախնական գնահատականների հետ։
Տարեկան գնաճի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ռումինիայում՝ 8.2%, Լիտվայում՝ 5.4%, ինչպես նաև Կիպրոսում և Բուլղարիայում՝ յուրաքանչյուրում 4.4%։ Ամենացածր գնաճը գրանցվել է Շվեդիայում՝ 0.3%, Չեխիայում՝ 1.3%, Դանիայում և Հունգարիայում՝ յուրաքանչյուրում 1.6%։
