Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
OpenAI-ը 2027 թվականին IPO իրականացնելու ծրագրեր ունի
20/08/2026 16:33
Կիսվել

OpenAI-ը 2027 թվականին IPO իրականացնելու ծրագրեր ունի

OpenAI-ի ֆինանսական տնօրեն Սառա Ֆրայարը չի բացառել ընկերության՝ նախատեսված ժամկետից շուտ բորսա դուրս գալու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ արհեստական բանականության լաբորատորիան 2027 թվականին կդառնա հանրային ընկերություն, սակայն այդ գործընթացը կարող է արագանալ, եթե «բիզնեսը շարունակի աճել»։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Աշխատակիցների հետ ներքին հանդիպման ընթացքում Ֆրայարը շեշտել է, որ բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումը ընկերության վերջնական նպատակը չէ։

«IPO-ն վերջնագիծ չէ, այն կարևոր փուլ է, կապիտալի ներգրավման հերթական փուլը։ Մարտին մենք ներգրավել ենք 122 մլրդ դոլար, և դա մեզ ճկունություն է տալիս», – պարզաբանել է նա։

Ինչպես տեղեկացել է CNBC-ն, հանդիպման ընթացքում թոփ-մենեջերը ներկայացրել է աճի ընթացիկ ցուցանիշները։ Ընկերության տարեկան եկամտի աճի տեմպը եռամսյակի սկզբից աճել է 35%-ով, իսկ կորպորատիվ հաճախորդների համանման ցուցանիշը բարձրացել է 50%-ով։ OpenAI-ի արտադրանքների շաբաթական ակտիվ օգտատերերի թիվը հասել է 20 միլիոնի։

IDram

Հիշեցնենք, որ հունիսի առաջին օրերին OpenAI-ը գաղտնի դիմում էր ներկայացրել IPO անցկացնելու համար։ Այն ժամանակ ընկերությունը չէր բացահայտել հանրային շուկա դուրս գալու կոնկրետ ժամկետները։ Գրեթե միաժամանակ նման քայլ էր ձեռնարկել նաև Anthropic-ը։ Bloomberg-ի տվյալներով՝ այս ընկերությունը կարող է բորսայում իր դեբյուտը կատարել արդեն ընթացիկ տարվա աշնանը։

Ավելի ուշ Financial Times-ը հայտնել էր, որ OpenAI-ը կադրային մի շարք փոփոխություններ և ներքին վերակազմավորում է իրականացնում՝ հնարավոր բորսայական ցուցակմանը նախապատրաստվելու ֆոնին։ Այս իրավիճակը մտահոգություն է առաջացնում աշխատակիցների և ներդրողների մի մասի շրջանում։

Պարբերականի տեղեկություններով՝ 1 տրլն դոլար գնահատման նպատակ ունեցող ընկերությունը բախվել է «աճող ներքին ցնցումների»։ Վերջին ամիսներին իրենց պաշտոնները լքել են ֆինանսական ուղղությունը, էթիկական հարցերը և բիզնեսի զարգացումը համակարգող մի շարք առանցքային ղեկավարներ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2