Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Սաուդյան Արաբիան հունիսին նավթի արդյունահանումն ավելացրել է 8.6%-ով ամսական կտրվածքով, արտահանումը՝ 16.3%-ով
21/08/2026 16:15
Կիսվել

Սաուդյան Արաբիան հունիսին նավթի արդյունահանումն ավելացրել է 8.6%-ով ամսական կտրվածքով, արտահանումը՝ 16.3%-ով

Սաուդյան Արաբիան հունիսին նախորդ ամսվա համեմատ նավթի արդյունահանումն ավելացրել է 8.6%-ով, իսկ արտահանումը՝ 16.3%-ով, հաղորդում է Joint Organization Data Initiative-ի կայքը։

Նավթի արտահանման ծավալը կազմել է օրական 3.993 մլն բարել՝ մայիսի 3.434 մլն բարելի դիմաց։ 2025 թվականի հունիսի համեմատ ցուցանիշը նվազել է 35%-ով։

Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանումը հունիսին աճել է մինչև օրական 7.122 մլն բարել՝ մայիսի 6.56 մլն բարելի դիմաց։ Տարեկան կտրվածքով գրանցվել է 27% անկում։

Վենեսուելայում նավթի արդյունահանումը հունիսին ամսական կտրվածքով աճել է 0.7%-ով՝ հասնելով օրական 1.187 մլն բարելի։ Տարեկան կտրվածքով ցուցանիշն ավելացել է 11%-ով։ Երկիրը հունիսին արտահանել է օրական 863 հազար բարել՝ մայիսի 1.030 մլն բարելի դիմաց, մինչդեռ մեկ տարի առաջ արտահանում չէր իրականացվել։

JODI-ի նախնական գնահատականներով՝ ԱՄՆ-ը հունիսին նավթի արդյունահանումն ավելացրել է 0.8%-ով՝ մինչև օրական 13.818 մլն բարել՝ նախորդ ամսվա վերանայված 13.714 մլն բարելի համեմատ։ Տարեկան կտրվածքով ցուցանիշն աճել է 1.8%-ով՝ օրական 13.58 մլն բարելից։

JODI-ի նախնական հաշվարկներով՝ ԱՄՆ-ից նավթի արտահանումը հունիսին կազմել է օրական 4.223 մլն բարել՝ մայիսի 5.728 մլն բարելի դիմաց, ինչը համապատասխանում է 26.3% անկման։ 2025 թվականի հունիսին ցուցանիշը կազմել էր օրական 3.762 մլն բարել, այսինքն՝ տարեկան կտրվածքով աճը կազմել է 12.3%։

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64