Ֆինանսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
JPMorgan-ի փորձագետները գնահատել են ԱՄՆ պարտքային քաղաքականության հետևանքները
21/08/2026 18:00
Կիսվել

JPMorgan-ի փորձագետները գնահատել են ԱՄՆ պարտքային քաղաքականության հետևանքները

ԱՄՆ կառավարության՝ գանձապետական պարտատոմսերի շուկայում ճնշումը կառավարելու քայլերը կարող են ընդամենը հետաձգել խնդիրը՝ համաշխարհային մակարդակով պարտքային գործիքների թողարկման աճի պայմաններում, հաղորդում է CNBC-ն՝ հղում անելով JPMorgan-ի փորձագետներին։

Օրերս, ընկերության գլոբալ հիմնարար հետազոտությունների բաժնի համաղեկավար Ջեյմս Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության ռազմավարությունը՝ երկարաժամկետ պարտատոմսերը հետ գնել և միաժամանակ կարճաժամկետ գանձապետական մուրհակներ թողարկել, միայն ժամանակավոր թեթևացում է ապահովում։

Սալիվանն այս մոտեցումը համեմատել է «հիփոթեքը վարկային քարտով վճարելու» հետ՝ նշելով, որ ժամանակի ընթացքում անհամապատասխանությունն ավելի ակնհայտ կդառնա։ Նրա խոսքով՝ միջամտությունը չի լուծում հիմնական խնդիրը՝ պետական և կորպորատիվ պարտքի աճող ծավալը, որի համար անհրաժեշտ է գնորդներ գտնել։

Իրավիճակը բարդանում է նաև այն պատճառով, որ ավանդական ներդրողները նվազեցնում են իրենց մասնակցությունը։ Չինաստանի ներդրումները ԱՄՆ գանձապետական արժեթղթերում նվազել են մինչև վերջին 18 տարվա նվազագույն մակարդակը, իսկ օտարերկրյա կառավարությունների պահումները՝ մինչև վերջին 14 տարվա նվազագույնը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ կառավարության ընդհանուր պարտքը կազմում է մոտ 40 դոլար տրլն, իսկ զարգացած երկրների պետական պարտքը՝ 76 տրլն դոլար։

Վերջերս ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ նախատեսում է առնվազն կրկնապատկել պետական պարտքի հետգնման ծավալը։

Պետական փոխառություններին զուգահեռ արագորեն աճում է նաև կորպորատիվ պարտքը։ Միայն արհեստական բանականության ոլորտի առաջատար ընկերություններն այս տարի թողարկել են 200 մլրդ դոլարի պարտքային պարտավորություններ, ինչը 80%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

JPMorgan-ում ընդգծում են, որ պարտատոմսերի եկամտաբերությունն այժմ գերազանցում է S&P 500 ինդեքսում ընդգրկված բաժնետոմսերի եկամտաբերությունը, ինչն էապես բարդացնում է ներդրողների ընտրությունը տարբեր ակտիվների դասերի միջև։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6