Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն զգուշացնում է
08/01/2014 10:34
Կիսվել

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն զգուշացնում է

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տարածել է հայտարարություն, ըստ որի՝ 2014 թվականի հունվարի 1-ից  Հայաստանի տարածքում գործող յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն, ներառյալ նաև իր լիազորված անձանց կամ ապահովագրական գործակալների միջոցով նոր ձեռքբերվող (հաշվառման կանգնեցվող) ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս, մինչև այդ ավտոտրանսպորտային միջոցի համար նոր համարանիշերի ստացումը, պարտավոր է ապահովադրին կամ նրա լիազորած անձին տրամադրել կնքված ԱՊՊԱ պայմանագիր ունենալու մասին համապատասխան տեղեկանք։

Տեղեկանքը ստանալուց հետո ապահովադիրը (նրա լիազորած անձը) տվյալ տեղեկանքը ներկայացնում է ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում՝ ավտոտրանսպորտային միջոցը հաշվառելու նպատակով։

Ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը) ստանալուց հետո ապահովադիրը (նրա լիազորած անձը) անմիջապես այն ներկայացնում է տվյալ տեղեկանքը տրամադրած անձին՝ ԱՊՊԱ պայմանագրում ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը լրացնելու նպատակով։

Ապահովադիրը (նրա լիազորած անձը) տվյալ տեղեկանքը տրամադրած անձից պետք է պահանջի ԱՊՊԱ պայմանագրում լրացնել ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշները:

Բյուրոն զգուշացնում է, որ ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը) տվյալ տեղեկանքը տրամադրած անձին չներկայացնելու, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը ԱՊՊԱ պայմանագրում լրացված չլինելու դեպքում, ապահովադիրը (նրա լիազորած անձը) կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության։

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21