Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
2026թ.-ի հունիսի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
24/08/2026 19:24
Կիսվել

2026թ.-ի հունիսի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2026թ. հունիսի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 829,231 մարդ, այդ թվում 223,841 պետական և 605,390 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4.1% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2026թ. հունիսին աշխատողների ամենամեծ թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 140,156 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 128,557 է, որից պետական՝ 115,183, ոչ պետական՝ 13,374։

Մշակող արդյունաբերություն՝ 95,478 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 57,635 զբաղված, որից պետական՝ 27,747, ոչ պետական՝ 29,888։

Տեղեկատվություն և կապ՝ 46,287 աշխատակից, որից պետական՝ 2,206, ոչ պետական՝ 44,081։ Մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 34,833 աշխատակից, որից պետական՝ 440, ոչ պետական՝ 34,393։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 47,156 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Շինարարություն՝ 45,352 զբաղված, որից պետական՝ 326, ոչ պետական՝ 45,026։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 41,312 զբաղված, որից բոլորը պետական։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 32,827 աշխատակից, որից պետական՝ 7,376, ոչ պետական՝ 25,451։ Մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 6,893 զբաղված, որից պետական՝ 5,641, ոչ պետական՝ 1,252։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 27,078 զբաղված, որից պետական՝ 893, ոչ պետական՝ 26,185։

Սպասարկման այլ ծառայություններ՝ 28,109 աշխատակից, որից պետական՝ 362, ոչ պետական՝ 27,747։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 26,791 զբաղված, որից պետական՝ 4,574, ոչ պետական՝ 22,217։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 25,880 աշխատակից, որից պետական՝ 10,063, ոչ պետական՝ 15,817։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 23,502 աշխատակից, որից պետական՝ 6,364, ոչ պետական՝ 17,138։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,562 աշխատակից, որից պետական՝ 1,522, ոչ պետական՝ 16,040։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 13,872 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 14,461 զբաղված, որից պետական՝ 1,111, որ պետական՝ 13,350։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 9,861 աշխատակից, որից պետական՝ 616, ոչ պետական՝ 9,245։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 7, 355զբաղված, որից պետական՝ 4,186, ոչ պետական՝ 3,169։

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84