Դոնալդ Թրամփը վաճառել է Meta-ի բաժնետոմսերը և գնել Berkshire Hathaway-ի արժեթղթեր
ԱՄՆ նախագահը հայտնել է իր ներդրումային պորտֆելի լայնածավալ վերակառուցման մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրականացրել է իր ներդրումային պորտֆելի լայնածավալ վերակառուցում՝ կատարելով արժեթղթերով ավելի քան հազար գործարք, հաղորդում է CNBC-ն։
Օրերս գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 78.1 մլն դոլարից մինչև 263.1 մլն դոլար։ Ակտիվների գնումները գերազանցել են 49 մլն դոլարը, իսկ վաճառքները կազմել են առնվազն 28.5 մլն դոլար։
Ամենախոշոր գործարքը վերջերս Vanguard Dividend Appreciation Index Fund ETF-ի փայերի վաճառքն էր՝ 5 մլն դլորարից մինչև 25 մլն դոլար արժողությամբ։ Նույն օրը Թրամփը ձեռք է բերել Fidelity National Information Services-ի և Home Depot-ի բաժնետոմսեր։
Բացի այդ, Թրամփը վաճառել է Meta-ի և Motorola-ի արժեթղթերը՝ 1 մլն դոլարից մինչև 5 մլն դոլար ընդհանուր արժեքով, և միաժամանակ գնել Berkshire Hathaway-ի, Cintas-ի, Visa-ի և Mastercard-ի բաժնետոմսեր։
Այս գործարքները հաջորդել են շուկայում տեղի ունեցած վաճառքների ալիքին, որը պայմանավորված էր դրամավարկային քաղաքականության շուրջ մտահոգություններով և Դաշնային պահուստային համակարգի նախագահ Քևին Ուորշի առաջին նիստի ավարտով։
Ամսվա ընթացքում ակտիվորեն առևտուր է իրականացվել նաև պաշտպանական ոլորտի Palantir, RTX և Northrop Grumman ընկերությունների բաժնետոմսերով, ինչպես նաև Coinbase կրիպտոբորսայի արժեթղթերով՝ Bitcoin-ի գնի անկման ֆոնին։
Մայիսին Սպիտակ տան ներկայացուցիչ Դևիս Ինգլը հայտարարել էր, որ նախագահի ակտիվները գտնվում են նրա երեխաների հավատարմագրային կառավարման ներքո։ «Շահերի բախում չկա»,— նշել էր Ինգլը՝ ընդգծելով, որ Թրամփը գործում է բացառապես ամերիկյան հասարակության շահերից ելնելով։
