Տնտեսական

USD BUY - 362.50-0.50 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 65528.09-0.74 TOPIX - 4073.29+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25517.33-1.89 SSEC - 3882.01-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
24/08/2026  CBA:  USD - 365.38+0.22 GBP - 497.87-0.5
24/08/2026  CBA:  EURO - 426.22-1.09
24/08/2026  CBA:  GOLD - 53827+1196 SILVER - 816.55+32.95
Թրամփը խոստովանել է, որ Իրանի հետ պատերազմի պատճառով բենզինի գները կբարձրանան
24/08/2026 17:18
Կիսվել

Թրամփը խոստովանել է, որ Իրանի հետ պատերազմի պատճառով բենզինի գները կբարձրանան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Իրանի դեմ ռազմական գործողության պատճառով էներգակիրների և բենզինի գները կբարձրանան։ Ներկայում ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինը կազմում է 4.1 դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ այն 3.1 դոլար էր։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել հասկանալ, որ ամերիկացիները չպետք է ակնկալեն վառելիքի գների արագ նվազում։ Նրա խոսքով՝ պատճառը Իրանի դեմ շարունակվող ռազմական գործողությունն է, որի հետևանքով բենզինի գները դեռ որոշ ժամանակ կպահպանվեն բարձր մակարդակի վրա։

WABC ռադիոկայանի եթերում Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ հակամարտության ընթացքն իրեն լիովին բավարարում է։ Նա ընդգծել է, որ «ամեն ինչ շատ լավ է ընթանում, սակայն մամուլը չի սիրում այդ մասին խոսել»։

Թրամփը հավելել է, որ քաղաքացիները հասկանում են իշխանությունների գործողությունների տրամաբանությունը, քանի որ գլխավոր նպատակը Թեհրանին միջուկային զենք ձեռք բերելու հնարավորություն թույլ չտալն է։

«Բայց ես կարծում եմ, որ ժողովուրդը տեսնում է, թե ինչով ենք մենք զբաղվում, քանի որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։ Ամեն ինչ շատ պարզ է», – ասել է նա։

Ամերիկացի առաջնորդն անդրադարձել է նաև տնտեսական հետևանքներին։ Նա ընդունել է, որ ներկայիս իրավիճակն ուղղակիորեն ազդում է շարքային սպառողների ֆինանսական վիճակի վրա։

«Կարծում եմ՝ ժողովուրդը դա տեսնում է, գնահատում և հարգում է։ Եվ ես նրանց ասում եմ, որ էներգիայի գները որոշ չափով ավելի բարձր կլինեն, բենզինի արժեքը նույնպես մի փոքր ավելի բարձր կլինի` նախկինի համեմատ», – պարզաբանել է Թրամփը։

Միևնույն ժամանակ նա վստահություն է հայտնել, որ ԱՄՆ զինված ուժերը վերահսկողության տակ են պահում կարևորագույն տրանսպորտային ուղին՝ Հորմուզի նեղուցը, և դա անվանել է նշանակալի գործոն։

Վիճակագրական տվյալները հաստատում են նախագահի խոսքերը` ծախսերի աճի վերաբերյալ։ Ազգային ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալներով՝ ԱՄՆ-ում մեկ գալոն (3.79 լիտր) բենզինի միջին գինը ներկայում հասնում է 4.1 դոլարի։ Համեմատության համար՝ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 3.1 դոլար։

24/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.38
+0.22
Եվրո (EUR)
426.22
-1.09
Ռուբլի (RUR)
4.3633
-0.0078
Լարի (GEL)
140.01
+0.19
53827
+1196
Արծաթ
816.55
+32.95