Բիզնես

USD BUY - 362.50-0.50 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 65528.09-0.74 TOPIX - 4073.29+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25517.33-1.89 SSEC - 3882.01-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
24/08/2026  CBA:  USD - 365.38+0.22 GBP - 497.87-0.5
24/08/2026  CBA:  EURO - 426.22-1.09
24/08/2026  CBA:  GOLD - 53827+1196 SILVER - 816.55+32.95
Broadcom-ը ծրագրում է մինչև 80 մլրդ դոլար պարտքային ֆինանսավորում ներգրավել չիպերի արտադրության զարգացման համար
24/08/2026 17:39
Կիսվել

Broadcom-ը ծրագրում է մինչև 80 մլրդ դոլար պարտքային ֆինանսավորում ներգրավել չիպերի արտադրության զարգացման համար

Ամերիկյան Broadcom տեխնոլոգիական ընկերությունը բանակցություններ է վարում 70 մլրդ դոլարից մինչև 80 մլրդ դոլար պարտքային ֆինանսավորում ներգրավելու շուրջ՝ չիպերի արտադրության հետ կապված գործարքի համար, հաղորդում է CNBC-ն։ Այս քայլով Broadcom-ը կմիանա այն տեխնոլոգիական հսկաների շարքին, այդ թվում՝ Oracle-ին և Amazon-ին, որոնք արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման համար դիմել են փոխառու միջոցների։

Նորությունների ֆոնին Broadcom-ի բաժնետոմսերը շաբաթվա ընթացքում նվազել են 6%-ով։ Գնանշումների անկումը սկսվել է այն բանից հետո, երբ ընկերության առանցքային հաճախորդ Google-ը հայտարարել է մրցակից Marvell-ի հետ համաձայնագիր կնքելու մասին։

Արհեստական բանականության ոլորտում բացասական դինամիկան ճնշում է գործադրել նաև տվյալների կենտրոնների կառուցմանն աջակցող արդյունաբերական ընկերությունների վրա։ Մեկ շաբաթում GE Vernova-ի և Eaton-ի արժեթղթերը նվազել են համապատասխանաբար 9.5% և 6.7%-ով։

IDram

Փորձագետները դա կապում են տվյալների կենտրոնների նախագծերի նկատմամբ քաղաքական գործիչների հնարավոր դժգոհության հետ, այդ թվում՝ Փենսիլվանիայի նահանգապետի վերջերս ստորագրած հրամանագրի, որով նոր նախագծերի համար սահմանվել են խիստ չափանիշներ։

Շուկայի ուշադրությունը կենտրոնացած է նաև Nvidia-ի, CrowdStrike-ի և Salesforce-ի առաջիկա ֆինանսական հաշվետվությունների վրա։ Սպասվում է, որ չիպեր արտադրող Nvidia-ն ուժեղ պահանջարկի պայմաններում կարձանագրի բարձր արդյունքներ և կներկայացնի Ուոլ Սթրիթի ընկերություններից 500 մլրդ դոլար ներգրավելու ծրագրի մանրամասները։

Ապագա հաշվետվությունները գնահատելիս փորձագետները հարց են բարձրացնում՝ «Շուկան կարձագանքի՞ դրան»՝ միաժամանակ նշելով, որ CrowdStrike-ի արդյունքները նույնպես պետք է դրական լինեն կիբերանվտանգության նկատմամբ աճող պահանջարկի շնորհիվ։

Ծրագրային ապահովման մշակող Salesforce-ի համար ընթացիկ եռամսյակը կարող է վճռորոշ դառնալ՝ ոլորտի նկատմամբ ներդրողների հետաքրքրության վերջին վերականգնումից հետո։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

24/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.38
+0.22
Եվրո (EUR)
426.22
-1.09
Ռուբլի (RUR)
4.3633
-0.0078
Լարի (GEL)
140.01
+0.19
53827
+1196
Արծաթ
816.55
+32.95