Բիզնես

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Նոր «Սարդ-մարդը» դարձել է պատմության մեջ երրորդ ամենաշատ եկամուտ ապահոված ֆիլմը
25/08/2026 13:54
Կիսվել

Նոր «Սարդ-մարդը» դարձել է պատմության մեջ երրորդ ամենաշատ եկամուտ ապահոված ֆիլմը

«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմը չորրորդ շաբաթն անընդմեջ գլխավորել է Հյուսիսային Ամերիկայի կինովարձույթը՝ բարձրանալով ԱՄՆ-ի և Կանադայի պատմության ընթացքում ամենաշատ եկամուտ ապահոված ֆիլմերի ցանկի երրորդ հորիզոնական: Այս մասին գրում է Variety պարբերականը։

Անցած շաբաթավերջին Զենդայայի և Թոմ Հոլանդի մասնակցությամբ ֆիլմը Հյուսիսային Ամերիկայի կինոթատրոններում հավաքել է 39 մլն դոլար։ ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմի ընդհանուր եկամուտը հասել է 855 մլն դոլարի, և այս ցուցանիշով այն զիջում է միայն «Վրիժառուները․ Վերջնախաղ» ֆիլմին՝ 858 մլն դոլար, և «Աստղային պատերազմներ․ Ուժի զարթոնքը» ֆիլմին՝ 936 մլն դոլար։

Ֆիլմի համաշխարհային կինովարձույթն այժմ կազմում է 2.2 մլրդ դոլար։ Համաշխարհային մակարդակով ավելի շատ եկամուտ են ապահովել միայն «Վրիժառուները» և 2009 թվականի «Ավատար» ֆիլմը՝ համապատասխանաբար 2.2 մլրդ դոլարից ավելի և 2.9 մլրդ դոլար։

Հյուսիսային Ամերիկայի կինովարձույթում երկրորդ տեղը զբաղեցրել է «Աստրալ 6․ Նրանք արդեն այստեղ են» սարսափ ֆիլմը, որը ցուցադրության առաջին շաբաթավերջին հավաքել է 25.3 մլն դոլար։ Այլ երկրներում ֆիլմը վաստակել է ևս 35 մլն դոլար։

Այսպիսով, ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ֆիլմի ընդհանուր կինովարձույթը կազմել է 60 մլն դոլար, մինչդեռ դրա բյուջեն գնահատվում է 18 մլն դոլար։

Երրորդ տեղում շարունակում է մնալ «Ոդիսականը», որը կինոթատրոններում ցուցադրվում է արդեն վեցերորդ շաբաթը։ Քրիստոֆեր Նոլանի ֆիլմը հավաքել է 19.5 մլն դոլար, իսկ ԱՄՆ-ում և Կանադայում դրա ընդհանուր եկամուտը հասել է 539 մլն դոլարի։ Համաշխարհային կինովարձույթը կազմում է 1.44 մլրդ դոլար։

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73