Չինաստանում հուլիսին էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի թիվն աճել է 42%-ով
Չինաստանում հուլիսին էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի թիվը տարեկան կտրվածքով աճել է 41.9%-ով՝ հասնելով 23.68 միլիոնի: Այս մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Էներգետիկայի պետական վարչության (National Energy Administration, NEA) տվյալները։
Դրանցից շուրջ 5.1 միլիոնը հանրային լիցքավորման սարքեր են, որոնց թիվն աճել է 21.3%-ով։
Չինաստանը նախատեսում է մինչև 2027 թվականի վերջը լիցքավորման կայանների թիվը հասցնել 28 միլիոնի, իսկ հանրային լիցքավորման ենթակառուցվածքների ընդհանուր հզորությունը՝ ներկայիս 255 մլն կՎտ-ից հասցնել 300 մլն կՎտ-ի։
Չինաստանում հուլիսին նոր էներգիայի աղբյուրներով աշխատող ավտոմեքենաների (NEV) արտադրությունն աճել է 26.8%-ով՝ հասնելով 1.57 միլիոնի։ NEV ավտոմեքենաների վաճառքն աճել է 23.7%-ով՝ հասնելով 1.56 միլիոնի: Այս մասին հայտնում է Չինաստանի ավտոարտադրողների ասոցիացիան (CAAM)։
Վաճառված ավտոմեքենաների ընդհանուր թվում NEV ավտոմեքենաների մասնաբաժինն առաջին անգամ գերազանցել է 60%-ը։
2026-2030 թվականներին Չինաստանը նախատեսում է նոր էներգետիկ ավտոմեքենաների մասնաբաժինը երկրի ավտոպարկում հասցնել 30%-ի։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

