Եվրագոտում գնաճն արագացել է
Եվրագոտում տարեկան գնաճը, ըստ նախնական գնահատականի, օգոստոսի արդյունքներով արագացել է՝ հուլիսի 2.9%-ից հասնելով 3.3%-ի, կարծում են Trading Economics պորտալի կողմից հարցված վերլուծաբանները։
Պաշտոնական տվյալները վիճակագրական Եվրոստատ գործակալությունը կհրապարակի այսօր:
Միաժամանակ ԵՄ վիճակագրական ծառայությունը կհրապարակի եվրագոտում գործազրկության մակարդակի փոփոխության վերաբերյալ տվյալները։ Վերլուծաբանները կարծում են, որ հուլիսին ցուցանիշը պահպանվել է նախորդ ամսվա՝ 6.3% մակարդակում։
