Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Գերմանացիներին ցանկանում են ստիպել շաբաթական 40 ժամ աշխատել՝ առանց հավելավճարի
04/09/2026 19:30
Կիսվել

Գերմանացիներին ցանկանում են ստիպել շաբաթական 40 ժամ աշխատել՝ առանց հավելավճարի

Խոշոր ընկերությունների ղեկավարները, այդ թվում՝ Mercedes-Benz-ի և Stihl-ի ղեկավարները, կոչ են անում վերադառնալ 40-ժամյա աշխատանքային շաբաթին՝ առանց հավելավճարի։ Նրանց կարծիքով՝ աշխատուժի բարձր ծախսերը խաթարում են Գերմանիայի մրցունակությունը։

«Միջազգային չափանիշներով Գերմանիայում աշխատուժը դարձել է չափազանց թանկ»,- Financial Times-ը մեջբերում է Mercedes-Benz Group AG-ի վերահսկիչ խորհրդի նախագահ Մարտին Բրուդերմյուլլերի մեկնաբանությունը։ Նրա խոսքով՝ երկիրը կորցրել է արտադրողականության առավելությունը հիմնական մրցակիցների նկատմամբ։

Ինչպես գրում է FT-ն, Գերմանիան մտնում է աշխատուժի ամենաբարձր արժեք ունեցող ԵՄ երկրների շարքում։ Հրատարակության տվյալներով՝ արդյունաբերության ոլորտում մեկ ժամ աշխատանքի արժեքը գործատուի համար կազմում է 49.50 եվրո՝ 47%-ով բարձր ԵՄ միջին ցուցանիշից՝ 33.70 եվրոյից, և երեք անգամ ավելի թանկ, քան Հունգարիայում՝ 15.60 եվրո։

Ներկայում Գերմանիայում 35-ժամյա աշխատանքային շաբաթը կոլեկտիվ պայմանագրերով սահմանված է մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի համար։ Հիմնականում դա վերաբերում է այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են ավտոմեքենաշինությունը, մեքենաշինությունը, մետալուրգիան և պողպատի արդյունաբերությունը։

Միջին հաշվով գերմանացիները տարեկան ավելի քիչ ժամ են աշխատում, քան Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գրեթե բոլոր մյուս երկրների բնակիչները։ Այնուամենայնիվ, այս ցուցանիշի վրա զգալի ազդեցություն ունի ոչ լրիվ աշխատանքային օրով զբաղվածների բարձր տեսակարար կշիռը։

Ինչպես նշում է հրատարակությունը, այս քննարկումը, որը շարունակվում է արդեն ավելի քան մեկ տասնամյակ, վերջին շրջանում առանձնահատուկ սրություն է ստացել Գերմանիայի արդյունաբերության ճգնաժամի և երկրի մրցունակության հետզհետե խորացող խնդիրների ֆոնին։

2017 թվականի վերջին գրանցված գագաթնակետից ի վեր Գերմանիայի արդյունաբերական արտադրությունը կրճատվել է ավելի քան 15%-ով։ Արտադրողները միաժամանակ բախվել են մի շարք լուրջ խնդիրների․ մեկը մյուսի հետևից տեղի են ունեցել էներգակիրների գների կտրուկ աճեր, ուժեղացել է Չինաստանի մրցակցությունը, ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել, իսկ ավտոմոբիլային արդյունաբերությունն անցել է էլեկտրամոբիլների լայնածավալ և բավական բարդ փոխակերպման փուլ։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21