Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ԱՄՆ-ի և Վենեսուելայի նավթային համաձայնագիրը անակնկալ է եղել ամերիկյան ընկերությունների համար
07/09/2026 12:27
Կիսվել

ԱՄՆ-ի և Վենեսուելայի նավթային համաձայնագիրը անակնկալ է եղել ամերիկյան ընկերությունների համար

ԱՄՆ-ի էներգետիկ ոլորտի բազմաթիվ ընկերություններ նախապես տեղեկացված չեն եղել Միացյալ Նահանգների և Վենեսուելայի միջև նախապատրաստվող նավթային համաձայնագրի մասին, որում ներգրավված է եղել North American Blue Energy Partners (NABEP) ընկերության ղեկավար Ալեխանդրո Բետանկուրը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

«Պետդեպարտամենտի և Պենտագոնի ջանքերով Բետանկուրի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները անակնկալի են բերել բազմաթիվ էներգետիկ ընկերությունների և դրանց ղեկավարներին, այդ թվում՝ նրանց, որոնք արդեն առևտրային բանակցություններ էին վարում Վենեսուելայի հետ», – ասվում է հրապարակման մեջ։

Աղբյուրների տվյալներով՝ ոլորտի ղեկավարների շրջանում մտահոգություններ են հնչել, որ այս համաձայնագիրը կարող է խոչընդոտել ընթացող բանակցություններին և ընկերություններին զրկել Վենեսուելայում առավել գրավիչ ակտիվներին հասանելիությունից։ Միաժամանակ գործարարները խոստովանել են, որ հրապարակայնորեն քննադատել Վաշինգտոնի և Կարակասի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները նպատակահարմար չեն։

Bloomberg-ի գնահատմամբ՝ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է արագացված տեմպերով գործել, ապա մասնավոր հատվածը նախընտրում է զգուշավորություն ցուցաբերել վենեսուելական նավթային հանքավայրերի շահագործման հարցում՝ մատնանշելով տնտեսության և անվտանգության հետ կապված ռիսկերը։ Բացի այդ, աճում է NABEP-ի և ամերիկյան նավթարդյունահանողների միջև մրցակցության հավանականությունը։

Ինչպես նշել են աղբյուրները, ամերիկյան վարչակազմը փորձում է նավթային ոլորտին հավաստիացնել, որ Սպիտակ տան համագործակցությունը NABEP-ի հետ նպաստում է Վենեսուելայում բիզնես վարելու անվտանգության ապահովմանը և խոչընդոտներ չի ստեղծում այլ ընկերությունների համար, որոնք իրավունք ունեն Կարակասի հետ պայմանավորվելու մնացած հանքավայրերի շահագործման վերաբերյալ։ Սպիտակ տանը մատնանշել են նաև նախորդ շաբաթ Chevron և GE Vernova ընկերությունների կնքած պայմանագրերը։

Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Վաշինգտոնը Կարակասի հետ պատմության մեջ խոշորագույն նավթային գործարքն է կնքել։ Նրա պնդմամբ՝ այդ գործարքի շնորհիվ ԱՄՆ-ն վերահսկողություն կստանա Վենեսուելայի ավելի քան 65 մլրդ բարել հաստատված նավթային պաշարների նկատմամբ։

NABEP-ին 100 տարվա իրավունք է տրվել Վենեսուելայի 17 հանքավայրերի շահագործման համար։ Իր հերթին ամերիկյան վարչակազմը NABEP-ում ստանում է 35% մասնաբաժին, ինչպես նաև արտադրանքի 20%-ը ինքնարժեքով ձեռք բերելու հնարավորություն։

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը պարզաբանել է, որ ԱՄՆ-ն պահպանում է NABEP-ի տնօրենների խորհրդի անդամների նշանակումների նկատմամբ վետոյի իրավունքը։ Խորհրդի անդամների մեծամասնությունը պետք է լինեն ԱՄՆ քաղաքացիներ։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04