Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ԱՄՆ-ն Չինաստանին զրկել է նավթից և գումարից
07/09/2026 15:16
Կիսվել

ԱՄՆ-ն Չինաստանին զրկել է նավթից և գումարից

Վենեսուելան դառնում է Դոնալդ Թրամփի՝ արևմտյան կիսագնդում իր հավակնություններն իրագործելու կարևոր հարթակ և Չինաստանի հետ մրցակցության ևս մեկ հնարավոր կետ, գրում է Bloomberg-ը։

Այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը հայտարարեց Վենեսուելայի նավթի ավելի քան 65 մլրդ բարել պաշարների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ծրագրերի մասին, Վաշինգտոնում հասկացրել են, որ սա միայն սկիզբն է։ Հաջորդ քայլը, ըստ հրապարակման, կլինի Վենեսուելայի պարտքի վերակառուցման փորձը, այդ թվում՝ Չինաստանի նկատմամբ ունեցած բազմամիլիարդանոց պարտավորությունների վերանայումը։

«Հարավային Ամերիկան վաղուց դարձել է աշխարհաքաղաքական խաչմերուկ, որտեղ Չինաստանի և ԱՄՆ-ի շահերը հատվում են, իսկ երբեմն էլ բախվում: Հաշվի առնելով այն նշանակությունը, որը երկու տերություններն էլ տալիս են Վենեսուելային, լարվածությունը գրեթե անխուսափելի է ամեն անգամ, երբ նրանց շահերը հայտնվում են նույն կետում», – Bloomberg-ին հայտարարել է էներգետիկ հետազոտությունների ոլորտում մասնագիտացած GL Consulting ընկերության հիմնադիր Լյաո Նան։

Սակայն, ինչպես նշում է գործակալությունը, Չինաստանի արձագանքն առայժմ համեմատաբար զուսպ է։ Պեկինում կայացած հերթական ճեպազրույցի ժամանակ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գո Ցզյակունը հայտարարել է, որ Չինաստանի «օրինական իրավունքներն ու շահերը Վենեսուելայում պետք է պաշտպանված լինեն»։

Վերջին տարիներին Վենեսուելան Պեկինի համար դարձել է նավթի ավելի քիչ նշանակալի աղբյուր։ Bloomberg-ի գնահատմամբ՝ 2025 թվականին վենեսուելական նավթը կազմել է Չինաստանի նավթի ընդհանուր ներմուծման ընդամենը 4%-ը։ Հոդվածում նշվում է, որ այս տարվա սկզբին Թրամփի վարչակազմի կողմից ակտիվների նկատմամբ վերահսկողություն սահմանելուց հետո՝ այն ժամանակվա նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո, Չինաստանում Վենեսուելայից նավթի ոչ մի մատակարարում չի գրանցվել։

Սակայն, ըստ գործակալության, Պեկինի համար շատ ավելի լուրջ հարված կարող է դառնալ չինական բանկերի նկատմամբ ունեցած բազմամիլիարդանոց պարտքի ճակատագիրը, որը կապված է չմատակարարված նավթի ծավալների հետ։ 2017 թվականին սուվերեն դեֆոլտ հայտարարելուց հետո Կարակասը դադարեցրել է նման պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության հրապարակումը։ Այնուամենայնիվ, հոդվածում ներկայացված գնահատականների համաձայն՝ 2025 թվականին Վենեսուելայի ընդհանուր պարտքը Չինաստանի նկատմամբ կազմել է առնվազն 10 մլրդ դոլար։

Այնուամենայնիվ, այս ամիս ԱՄՆ-ում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում նախատեսվող առաջին պետական այցից առաջ աշխարհի խոշորագույն տնտեսությունների ներկայացուցիչները ձգտում են թույլ չտալ հարաբերությունների լուրջ սրացում։ Դա տեղի է ունենում մի շարք հարցերի շուրջ պահպանվող տարաձայնությունների ֆոնին՝ առևտրային անհավասարակշռությունից մինչև Պեկինի կողմից Թեհրանին ցուցաբերվող տնտեսական աջակցություն։

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12