Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Isar Aerospace-ն առաջին անգամ հրթիռ է դուրս բերել ուղեծիր և 10 մլրդ եվրոյի պատվերներ հավաքել
08/09/2026 13:42
Կիսվել

Isar Aerospace-ն առաջին անգամ հրթիռ է դուրս բերել ուղեծիր և 10 մլրդ եվրոյի պատվերներ հավաքել

Գերմանական Isar Aerospace ավիատիեզերական ընկերությունն անցած հանգստյան օրերին առաջին անգամ հաջողությամբ Spectrum հրթիռ է դուրս բերել ուղեծիր և արբանյակներ տեղակայել իր երկրորդ փորձնական թռիչքի շրջանակում: Այս մասին հաղորդում է CNBC-ն։

Ընկերության առևտրային տնօրեն Ստելլա Գիլիենը նշել է, որ տիեզերական արդյունաբերությունը լրացուցիչ հզորությունների խիստ կարիք ունի, իսկ Isar Aerospace-ի պատվերների պորտֆելն արդեն գերազանցում է 10 մլրդ եվրոն՝ 11.6 մլրդ դոլարը։

Միաժամանակ ընկերությունում նախազգուշացրել են, որ արդյունաբերության աճը պահպանելու համար Եվրոպային անհրաժեշտ կլինի ընդլայնել տիեզերական արձակման ենթակառուցվածքները։

Հունիսին Մյունխենում հիմնված մասնավոր ընկերությունը D շարքի ֆինանսավորման փուլի շրջանակում ներգրավել էր 270 մլն եվրո՝ գլոբալ արձակումների ցանցն ընդլայնելու նպատակով։ Ստարտափը, որին աջակցում են այնպիսի ներդրողներ, ինչպիսիք են Porsche-ը, Lakestar և HV Capital վենչուրային հիմնադրամները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի Նորարարական հիմնադրամը, համարվում է Եվրոպայի ամենահեռանկարային ընկերություններից մեկը և ձգտում է մրցակից դառնալ ամերիկյան SpaceX-ին։

Հուլիսի 25-ին հայտնի դարձավ, որ ամերիկյան SpaceX ավիատիեզերական ընկերությունն իրականացրել է Starship գերծանր հրթիռի տասներեքերորդ փորձնական արձակումը։ Դա առաջին թռիչքն էր ընկերության բաժնետոմսերի ռեկորդային առաջնային հրապարակային տեղաբաշխումից հետո։

Առաքելության ընթացքում ուղեծիր է դուրս բերվել 20 նոր Starlink V3 արբանյակ, որոնք առանձնանում են ավելի մեծ չափերով և արևային մարտկոցների կրկնակի ավելի բարձր հզորությամբ։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21