Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում
08/09/2026 11:38
Կիսվել

Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում

Արմֆլիքս (Armflix) տեսադարանի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay հարթակում՝ նորացված և առավել հարմարավետ ձևաչափով։ Uplay-ի բաժանորդները՝ իրենց փաթեթների շրջանակում, կարող են դիտել Արմֆլիքսի արտադրության ֆիլմերն ու սերիալները։

Ucom-ի և Արմֆլիքսի համագործակցության շրջանակում՝ կողմերը շարունակում են լինել բացառիկ գործընկերներ, և Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը հասանելի է միայն Uplay և Armflix հարթակներում։ Uplay-ի բաժանորդներին հասանելի են նաև բոլոր պրեմիերաները․ նոր սերիալները երկու հարթակներում հրապարակվում են միաժամանակ։

«Ucom-ում մենք ձևավորել ենք այնպիսի միջավայր, որտեղ բաժանորդը մեկ վայրում կարող է  գտնել իրեն հետաքրքրող որակյալ ու պահանջված բովանդակություն։ Արմֆլիքսի ամբողջական տեսադարանի հասանելիությունը կարևոր է նաև հայկական արտադրության ֆիլմերն ու սերիալները ավելի լայն լսարանի ներկայացնելու տեսանկյունից։ Մենք շարունակելու ենք զարգացնել Uplay-ը՝ ընդլայնելով թե՛ բովանդակության ընտրությունը, թե՛ դիտման հնարավորությունները», — նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Արմֆլիքսի բովանդակությունը ներառված է Uplay-ի համապատասխան փաթեթներում և այլևս հասանելի չէ առանձին բաժանորդագրությամբ կամ մեկանգամյա՝ PPV (Pay-Per-View) գնման տարբերակով։

Armenian VOD փաթեթը նախատեսված է Ucom-ի ֆիքսված կապի (IPTV) բաժանորդների համար։ Ամսական 2 300 դրամ արժողությամբ փաթեթը ներառում է միայն հայկական բովանդակություն՝ ՀայՖիլմի, Արմենիա TV-ի, Շարմի և Արմֆլիքսի հայտնի ֆիլմերը, սերիալներն ու սիթքոմները։

Uplay Premium փաթեթը նախատեսված է  Uplay հավելվածի (OTT) բաժանորդների համար։ Ամսական 3 000 դրամ արժողությամբ փաթեթի շրջանակում հասանելի է Արմֆլիքսի ամբողջական տեսադարանը։ Uplay Premium-ի բաժանորդների համար,  բացի հարթակում առկա ամբողջ հայկական բովանդակությունից, հասանելի են նաև արտասահմանյան բազմաթիվ ֆիլմեր ու սերիալներ, ինչպես  նաև 100  հեռուստաալիք։

Uplay-ից օգտվելու համար պարտադիր չէ լինել Ucom-ի բաժանորդ: Բավական է ներբեռնել հավելվածը, գրանցվել ցանկացած հեռախոսահամարով, կցել բանկային քարտ և ընտրել համապատասխան փաթեթ։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04