Վրաստանի միջազգային պահուստները հասել են պատմական առավելագույնի
2026 թվականի օգոստոսի դրությամբ Վրաստանի ընդհանուր միջազգային պահուստների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 56.4%-ով և հասել 8.14 մլրդ դոլարի։
Հուլիսի համեմատ պահուստներն աճել են 613 մլն դոլարով։ Մինչև 128.2% բարելավվել է նաև պահուստների բավարարության ցուցանիշը, որը գնահատում է՝ արդյոք պետության ոսկեարժութային պահուստները բավարար են տնտեսությունը արտաքին ճգնաժամերից պաշտպանելու, արտաքին պարտքը մարելու և ներմուծումը ֆինանսավորելու համար։
Ինչպես նշել են Վրաստանի Ազգային բանկում, պահուստները երկրի մակրոտնտեսական կայունության կարևոր երաշխիք են, ուստի կառույցն առաջնահերթ նշանակություն է տալիս դրանց համալրմանը։
Վրաստանի ընդհանուր միջազգային պահուստների վերաբերյալ թարմացված տվյալները կհրապարակվեն 2026 թվականի հոկտեմբերի 7-ին։
