Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել երրորդ երկրների մասնակցությունը պետական գնումներին
10/09/2026 11:54
Կիսվել

ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել երրորդ երկրների մասնակցությունը պետական գնումներին

Եվրամիությունը պատրաստվում է խստացնել պետական գնումների կանոնները՝ եվրոպական արտադրողներին նախապատվություն տալու և երրորդ երկրների, առաջին հերթին՝ Չինաստանի ընկերությունների մասնակցությունը սահմանափակելու նպատակով։ Այս մասին հայտնում է Euractiv-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի կողմից նախապատրաստվող բարեփոխման նախագծին։

Հրատարակության տեղեկություններով՝ փաստաթղթում Չինաստանն ուղղակիորեն չի նշվում, սակայն ակնհայտ է, որ նոր կանոնների հիմնական թիրախը հենց Չինաստանն է։ Միաժամանակ, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն կհայտնվի նոր սահմանափակումներից բացառությունների ցանկում։

Նախագիծը նախատեսում է կրճատել «երրորդ երկրների մատակարարներից վնասակար ռազմավարական կախվածությունը», ինչպես նաև պահանջում է հաշվի առնել շուկաների հասանելիության փոխադարձության սկզբունքը։

Մասնավորապես, պատվիրատուներին առաջարկվում է բացատրություններ պահանջել այն ընկերություններից, որոնք մրցակիցներից զգալիորեն ցածր գներ են առաջարկում, և հեռացնել նրանց մրցույթներից, եթե նման գները չեն կարող պատշաճ կերպով հիմնավորվել։

Միաժամանակ Բրյուսելը մտադիր է ընդլայնել, այսպես կոչված, «եվրոպական նախապատվության» սկզբունքի կիրառումը, որը հնարավորություն է տալիս առավելություն տալ ԵՄ-ից մատակարարներին։

Միևնույն ժամանակ ենթադրվում է, որ սահմանափակումները հիմնականում չեն տարածվի Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների մասին համաձայնագրի մասնակիցների վրա։ ԱՄՆ-ն միացել է այդ համաձայնագրին, իսկ Չինաստանը՝ ոչ։

Պետական գնումները էական նշանակություն ունեն ԵՄ տնտեսության համար. դրանց բաժին է ընկնում ԵՄ-ի ՀՆԱ-ի մոտ 15%-ը։ Նախագծում նշվում է, որ ուժեղացող աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում պետական միջոցների ծախսումը ձեռք է բերել «ռազմավարական նշանակություն»։

Եվրահանձնաժողովը զուգահեռաբար նմանատիպ մոտեցում է առաջ մղում նաև այլ ոլորտներում։ Մասնավորապես, Բրյուսելը փորձում է նվազեցնել եվրոպական կապի օպերատորների կողմից չինական սարքավորումների օգտագործումը, իսկ մի շարք արդյունաբերական ոլորտներում քննարկվում են քվոտաներ և եվրոպական ծագման արտադրանքի օգտագործման պահանջներ։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12