Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
ԱԲ-ն փոխում է բիզնեսի՝ տվյալների հետ աշխատելու ձևը․ Երևանում կքննարկվեն տվյալների վերլուծության նոր հնարավորությունները
10/09/2026 14:51
Կիսվել

ԱԲ-ն փոխում է բիզնեսի՝ տվյալների հետ աշխատելու ձևը․ Երևանում կքննարկվեն տվյալների վերլուծության նոր հնարավորությունները

Արհեստական բանականությունն արագորեն փոխում է այն, թե ինչպես են ընկերությունները վերլուծում տվյալները, կանխատեսումներ անում և կայացնում բիզնես որոշումներ։ Այս փոփոխությունների, ինչպես նաև տվյալների վերլուծության ապագայի շուրջ սեպտեմբերի 16-ին Երևանում կանցկացվի «BI Meets AI: Redefining Data Analytics and BI» մասնագիտական միջոցառումը։

Տարիներ շարունակ տվյալների վերլուծության գործիքները կազմակերպություններին հնարավորություն են տվել մեծածավալ տվյալներից ստանալ օգտակար տեղեկատվություն՝ հաշվետվությունների, վերլուծական գրաֆիկների և տարբեր ցուցանիշների միջոցով։ ԱԲ-ի զարգացումը, սակայն, փոխում է այս մոտեցումը՝ տվյալների վերլուծությունը դարձնելով ավելի արագ, հասանելի և ինտերակտիվ։

Այսօր ԱԲ-ի միջոցով հնարավոր է ոչ միայն հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել բիզնեսում, այլև բացահայտել միտումներ, կանխատեսել հնարավոր զարգացումները, ավտոմատացնել մի շարք գործընթացներ և ավելի արագ ստանալ տվյալների վրա հիմնված պատասխաններ։

Հենց այս փոփոխությունների և դրանց գործնական կիրառությունների շուրջ էլ կծավալվի քննարկումը PMI Science Գիտահետազոտական կենտրոնում կայանալիք միջոցառման ընթացքում։

Միջոցառմանը կմասնակցեն միջազգային և տեղական փորձագետներ, տվյալագիտության մասնագետներ, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ և բիզնես համայնքի անդամներ։ Նրանք կկիսվեն իրենց փորձով և կներկայացնեն, թե ինչպես է ԱԲ-ն արդեն կիրառվում տվյալների վերլուծության և Business Intelligence-ի ոլորտում։

Միջոցառման ընթացքում կքննարկվեն AI-ի միջոցով BI-ի զարգացման նոր հնարավորությունները՝ AI-ով տվյալների վերլուծությունից և արագ պրոտոտիպավորումից մինչև Agentic BI-ի կիրառություն և տվյալների վրա հիմնված վստահելի համակարգերի կառուցում։ Մասնագետները կանդրադառնան նաև AI-ի կիրառման գործնական մարտահրավերներին, տվյալների ենթակառուցվածքի և որակի կարևորությանը, ինչպես նաև այն հարցին, թե ինչպես է ԱԲ-ն փոխելու տվյալների վերլուծաբանների աշխատանքը, SQL-ի և Python-ի դերը և ոլորտում պահանջվող հմտությունները առաջիկա տարիներին։

Մասնակիցները հնարավորություն կունենան նաև տեսնելու գործնական ցուցադրություններ և մասնակցելու բանախոսների հետ բաց քննարկման։

Միջոցառման նպատակն է ոչ միայն ներկայացնել ոլորտի վերջին միտումները, այլև ստեղծել հարթակ մասնագետների միջև փորձի փոխանակման, նոր կապերի ձևավորման և ԱԲ-ի կիրառման իրական հնարավորությունների քննարկման համար։

📅 Սեպտեմբերի 16, 2026
📍 PMI Science Գիտահետազոտական կենտրոն, Երևան

Մասնակցությունն իրականացվում է նախնական գրանցմամբ, իսկ տեղերը սահմանափակ են։

Գրանցվելու համար սեղմե՛ք այստեղ։

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9