Նավթագազային ոլորտում ներդրումները Թրամփին բերել են 4.4 մլն դոլար
Նավթագազային ոլորտում ներդրումները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի դեմ պատերազմի սկսվելուց հետո բերել են 1.5-4.4 մլն դոլար եկամուտ։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։
«Ռազմական գործողությունների առաջին վեց ամիսների ընթացքում Թրամփի ներդրումային հաշիվներում էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի ակտիվ առևտուրը շարունակվել է։ Պատերազմի նախօրեի՝ փետրվարի 27-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում նավթագազային ընկերությունների նրա ինը խոշորագույն ներդրումների արժեքն աճել է մոտ 1.5-4.4 մլն դոլարով», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, հաշվարկում ներառվել են ԱՄՆ նախագահի ինը ակտիվները՝ Chevron, ConocoPhillips, Exxon Mobil, Kinder Morgan, Marathon Petroleum, Occidental Petroleum, Phillips 66, Valero Energy և Williams Companies ընկերությունների բաժնետոմսերը։
CNBC-ն, Սպիտակ տան ներկայացուցիչ Դևիս Ինգլին հղումով, հավելում է, որ ոչ Թրամփը, ոչ նրա ընտանիքի անդամները չեն կարող տնօրինել, ազդել կամ ցուցումներ տալ իրենց ակտիվների վերաբերյալ։ Բոլոր ներդրումային որոշումները կայացնում են անկախ կառավարիչները։
