Տասը նոր iPhone-ների խաղարկություն «Իզի Փեյ»-ից
«Իզի Փեյ»-ը մեկնարկում է տասը նոր iPhone-ների խաղարկություն, որին մասնակցելու համար անհրաժեշտ է․
- Կատարել բանկային քարտի, հաշվի կամ ավանդի համալրում EasyPay տերմինալում
- Անցնել նույնականացում տերմինալում հետևյալ եղանակներից մեկով՝ easywallet, imID, Arca QR, ՀԾՀ, բանկային քարտ։
easywallet-ով նույնականանալու դեպքում անհրաժեշտ է պարզապես հաստատել արդեն իսկ լրացված հեռախոսահամարը տերմինալի էկրանին։ Այլ եղանակով նույնականանալու դեպքում անհրաժեշտ է լրացնել հեռախոսահամարը և հաստատել մասնակցությունը։
Յուրաքանչյուր հաջող գործարքի համար մասնակիցը կստանա մասնակցության տոմս, ընդ որում easywallet-ով նույնականանալու դեպքում կստանա 5 տոմս, այլ եղանակներով նույնականանալու դեպքում՝ 1-ական տոմս։ Կատարված յուրաքանչյուր գործարք մեծացնում է շահելու հավանականությունը։
Մասնակցության տոմսերի քանակը տեսանելի է easywallet-ում․ օգտատերը պետք է մուտք գործի հավելված այն հեռախոսահամարով, որով տերմինալում հաստատել է իր մասնակցությունը։ Նախքան խաղարկության ավարտը նա նաև կստանա SMS հաղորդագրություն իր տոմսերի քանակի մասին։
Խաղարկության հաղթողները կորոշվեն թվային պատահական ընտրության համակարգի միջոցով։ Յուրաքանչյուր մասնակից կարող է շահել միայն մեկ մրցանակ։
Խաղարկության մասին ավելին ներկայացված է promo.easypay.am կայքում, իսկ պայմանները և դրույթները՝ այս հղումով։
«Իզի Փեյ»-ը ՀՀ առաջատար ֆինտեխ ընկերություններից է, որի նպատակն է պարզեցնել մարդկանց ֆինանսական կյանքը և առաջարկել պարզ լուծումներ վճարումների ու դրամական փոխանցումների համար։ «Իզի Փեյ»-ի 4200+ տերմինալներում և easywallet հավելվածում կան 1000+ վճարատեսակներ․ հնարավոր է վճարել բժշկական, պետական, ապահովագրական, նոտարական, կոմունալ և այլ ծառայությունների համար, կատարել նվիրատվություններ, մեքենային առնչվող վճարումներ ու վարկի մարումներ, կատարել ու ստանալ դրամական փոխանցումներ, գնել միջոցառումների տոմսեր, ստանալ օնլայն վարկ և ավելին։ Ընկերության մասին ավելին ներկայացված է www.easypay.am պաշտոնական կայքում։
