Տնտեսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Հնդկաստանը ԱՄՆ շուկա արտահանողների համար առևտրային հարթակ է գործարկել
11/09/2026 18:04
Կիսվել

Հնդկաստանը ԱՄՆ շուկա արտահանողների համար առևտրային հարթակ է գործարկել

Հնդկաստանը գործարկել է առցանց հարթակ, որը կօգնի իր արտահանողներին ԱՄՆ-ում գնորդներ գտնել:Bloomberg-ի տվյալներով՝ այս կերպ երկիրը փորձում է ակտիվացնել երկկողմ առևտրի ծավալը մինչև տասնամյակի վերջ 500 մլրդ դոլարի հասցնելու ուղղությամբ իրականացվող ջանքերը։

Հարթակը գործարկվել է Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրի շուրջ շարունակվող բանակցությունների ֆոնին։ Դրա հիմնական դրույթները կողմերը համաձայնեցրել էին այս տարվա սկզբին։ Ինչպես գրում է Bloomberg-ը, ԱՄՆ-ը շարունակում է մնալ հնդիկ արտահանողների առանցքային շուկաներից մեկը՝ չնայած Դոնալդ Թրամփի սահմանած բարձր մաքսատուրքերին և Նյու Դելիի՝ արտահանման աշխարհագրությունն ընդլայնելու ձգտմանը։

Հնդկաստանի առևտրի նախարարության տվյալների համաձայն՝ հուլիսը ներառյալ՝ 12 ամիսների կտրվածքով իրականացված վերլուծությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ին բաժին է ընկել Հնդկաստանի արտահանման մոտ 20%-ը։ Հոդվածում նշվում է, որ սա ցույց է տալիս, թե որքան դժվար է Հնդկաստանի համար փոխարինել աշխարհի խոշորագույն տնտեսության կողմից ձևավորվող պահանջարկը։

Անցյալ տարի վարչապետ Նարենդրա Մոդիի և Թրամփի հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել էին ավելի քան կրկնապատկել երկկողմ առևտրի ծավալը՝ մինչև 2030 թվականը հասցնելով այն 500 մլրդ դոլարի։ Հնդկաստանի առևտրի նախարարության տվյալներով՝ մարտին ավարտված տարվա ընթացքում երկու երկրների միջև ապրանքների և ծառայությունների առևտրի ծավալը կազմել է գրեթե 141 մլրդ դոլար։

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67