ԱՄՆ-ում դիզելային վառելիքի միջին գինն առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը
ԱՄՆ-ում դիզելային վառելիքի մեկ գալոնի (մոտ 3.7 լիտր) միջին գինն առաջին անգամ գերազանցել է 6 դոլարը, հայտնում է Reuters-ը։ Ավելի վաղ նավթի ֆյուչերսների գինը գերազանցել էր մեկ բարելի դիմաց 100 դոլարը՝ հասնելով մայիսից ի վեր առավելագույն մակարդակին։
ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները տարեկան կտրվածքով աճել են մոտ 60%-ով։ GasBuddy ծառայության վերլուծաբանների կարծիքով՝ վառելիքի գների աճը պայմանավորված է Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում շարունակվող հակամարտություններով։
