Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
2026-ի երկրորդ եռամսյակում ՌԴ ՀՆԱ-ի տարեկան 1.3% աճ կունենա
14/09/2026 11:16
Կիսվել

2026-ի երկրորդ եռամսյակում ՌԴ ՀՆԱ-ի տարեկան 1.3% աճ կունենա

ՌԴ ՀՆԱ-ի աճը 2026 թվականի երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով կազմել է 1.3%՝ առաջին եռամսյակում գրանցված 0.2% անկումից հետո։ Այս մասին հայտնել է դաշնության վիճակագրական ծառայությունը՝ հրապարակելով երկրորդ եռամսյակի ցուցանիշի առաջին գնահատականը։

Այսպիսով, ծառայությունը հաստատել է երկրորդ եռամսյակի ՀՆԱ-ի դինամիկայի նախնական գնահատականը, որը հրապարակվել էր օգոստոսի կեսերին։

Հաստատվել է նաև 2026 թվականի առաջին կիսամյակի գնահատականը՝ 0.6% աճ։

«Ռուսաստանի ՀՆԱ-ի ծավալը 2026 թվականի երկրորդ եռամսյակում ընթացիկ գներով կազմել է 56 տրլն 166.3 մլրդ ռուբլի։ Դրա ֆիզիկական ծավալի ինդեքսը 2025 թվականի երկրորդ եռամսյակի նկատմամբ կազմել է 101.3%, իսկ 2026 թվականի առաջին եռամսյակի նկատմամբ՝ 108.1%։ 2026 թվականի երկրորդ եռամսյակի ՀՆԱ-ի դեֆլյատորի ինդեքսը 2025 թվականի երկրորդ եռամսյակի գների նկատմամբ կազմել է 112.5%։ 2026 թվականի առաջին կիսամյակի ՀՆԱ-ի ծավալը ընթացիկ գներով կազմել է 106 տրլն 035.8 մլրդ ռուբլի, իսկ դրա ֆիզիկական ծավալի ինդեքսը 2025 թվականի առաջին կիսամյակի նկատմամբ կազմել է 100.6%»։

Մայիսին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը նվազեցրել էր ՌԴ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2026 թվականի համար՝ 1.3%-ից մինչև 0.4%՝ 2025 թվականի սեպտեմբերյան կանխատեսման համեմատ։

Սեպտեմբերի սկզբին Արևելյան տնտեսական համաժողովում ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել էր, որ այժմ նախարարությունն ակնկալում է Ռուսաստանի տնտեսության 0.6% աճ 2026 թվականին։ Թարմացված կանխատեսումը նախարարությունը կներկայացնի սեպտեմբերի կեսերին։

ՌԴ Կենտրոնական բանկը հուլիսին Ռուսաստանի տնտեսության 2026 թվականի աճի կանխատեսումը նվազեցրել էր մինչև 0-1%՝ նախկին՝ ապրիլյան կանխատեսման 0.5-1.5%-ի փոխարեն։ ԿԲ-ն թարմացված կանխատեսումը կներկայացնի հոկտեմբերին։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2