Տնտեսական

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
WSJ-ը հայտնել է համաշխարհային վառելիքային ճգնաժամի սկսվելու մասին
16/09/2026 12:54
Կիսվել

WSJ-ը հայտնել է համաշխարհային վառելիքային ճգնաժամի սկսվելու մասին

The Wall Street Journal-ը հայտնել է համաշխարհային վառելիքային ճգնաժամի սկսվելու մասին։ Դրա պատճառներն են Հորմուզի նեղուցի երկարատև փակումը և ամբողջ աշխարհում վառելիքի պաշարների կրճատումը։

Հրապարակման մեջ ներկայացվում է հետևյալ գնահատականը․ «Ամերիկյան նավթային ընկերությունները մի քանի ամիս շարունակ նախազգուշացնում էին, որ Հորմուզի նեղուցի երկարատև փակումը անխուսափելիորեն կհանգեցնի վառելիքային ճգնաժամի։ Այժմ, նրանց խոսքով, ճգնաժամը սկսվել է»։

Պարբերականի տվյալներով՝ աշխարհում առևտրային վառելիքի պաշարները նվազում են արդեն ավելի քան կես տարի։ Բացի այդ, ռազմավարական պաշարների օգտագործման հնարավորությունները նույնպես մոտենում են սպառմանը։ Լրացուցիչ գործոն է դարձել Սաուդյան Արաբիայում նավթամուղի վնասումը, որի հետևանքով շուկայից օրական շուրջ 2.5 մլն բարել նավթ է դուրս եկել։

Chevron-ի ղեկավար Մայք Վիրթը հայտարարել է, որ մատակարարումների խափանումների հետևանքները նախկինում մեղմելուն նպաստող մեխանիզմները մեծ մասամբ սպառել են իրենց հնարավորությունները։ Նրա խոսքով՝ ներկայում նավթի գների արագ նվազումը քիչ հավանական է թվում։

Այս ֆոնին, ինչպես նշվում է, ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը հասել է ռեկորդային՝ մեկ գալոնի դիմաց 6.23 դոլարի (մոտ 1.64  դոլար՝ մեկ լիտրի դիմաց), իսկ բենզինի գինը՝ 4.32 դոլարի (մոտ 1.14 դոլար՝ մեկ լիտրի դիմաց)։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մատակարարումների խափանումները դիտարկում է որպես ժամանակավոր երևույթ։

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21