Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Նոր Volvo XC60 և XC90 մոդելները սովորել են վարել էլեկտրամեքենաների պես
16/09/2026 13:21
Կիսվել

Նոր Volvo XC60 և XC90 մոդելները սովորել են վարել էլեկտրամեքենաների պես

Volvo-ի կողմից երկու քրոսովերներում կատարված հիմնական փոփոխությունը նոր՝ ավելի տարողունակ մարտկոցի տեղադրումն է։ Դրա շնորհիվ XC60-ի էլեկտրական քարշով ընթացքի պաշարը հասել է 200 կմ-ի, իսկ XC90-ինը՝ 189 կմ-ի։ Նախկինում քրոսովերները ներքին այրման շարժիչն անջատած կարող էին անցնել համապատասխանաբար մինչև 79 և 70 կմ։

Երկու մոդելների ծածկի տակ տեղադրված է 2-լիտրանոց տուրբոլիցքավորմամբ շարժիչ։ Դրա ներծծման փականները փակվում են ավելի վաղ, քան շատ նմանատիպ ագրեգատներում։ Դրա շնորհիվ բարձրանում է շարժիչի աշխատանքի արդյունավետությունը և նվազում վառելիքի ծախսը։ Բազային տարբերակում շարժիչի հզորությունը հասնում է 180 ձիաուժի, իսկ ավելի թանկ տարբերակներում՝ 250 ձիաուժի։

Ռեգո Ինշուրանս

Համալիրի մեջ ներառված էլեկտրաշարժիչը զարգացնում է մինչև 177 ձիաուժ։ Կախված մոդիֆիկացիայից՝ XC60-ի ընդհանուր հզորությունը հասնում է 356-461 ձիաուժի, իսկ XC90-ինը՝ 455 ձիաուժի։ Երկու քրոսովերներն էլ ստանդարտ համալրմամբ ունեն 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ։ Շվեդական մոդելներում լիաքարշ համակարգն աշխատում է հետևյալ կերպ․ ներքին այրման շարժիչը շարժման մեջ է դնում առջևի անիվները, իսկ էլեկտրաշարժիչը՝ հետևիները։

Արդիականացման շրջանակում Volvo-ն փոքր-ինչ փոփոխել է XC60-ի արտաքին տեսքը՝ համալրելով այն նոր մատրիցային լուսարձակներով։ Երկու քրոսովերների սրահում հայտնվել է բնական փայտից հարդարում։ XC60-ը համալրվել է նաև խոչընդոտները շրջանցելու համար ղեկի ավտոմատ կառավարման, հետևից հեծանվորդի մոտենալու դեպքում դռան բացման մասին նախազգուշացման և արտակարգ արգելակման համակարգերով։

Քրոսովերներն ունեն պրեմիում դասի աուդիոհամակարգ, 11.2-դյույմանոց կենտրոնական սենսորային էկրան, Google Gemini արհեստական բանականության աջակցությամբ մուլտիմեդիա համակարգ և շրջադարձային տեսադաշտով տեսախցիկներ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44