Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Չինաստանը 2026 թվականի առաջին ութ ամիսներին ավելացրել է նավթի և գազի արդյունահանումը
16/09/2026 14:30
Կիսվել

Չինաստանը 2026 թվականի առաջին ութ ամիսներին ավելացրել է նավթի և գազի արդյունահանումը

Չինաստանը 2026 թվականի առաջին ութ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նավթի արդյունահանումն ավելացրել է 0.9%-ով, իսկ բնական գազինը՝ 1.1%-ով։ Այս մասին վկայում են երկրի Պետական վիճակագրական բյուրոյի տվյալները։

Հունվար-օգոստոսին Չինաստանում արդյունահանվել է 146.39 մլն տոննա նավթ՝ տարեկան կտրվածքով 0.9%-ով ավելի։ Նույն ժամանակահատվածում նավթի վերամշակման ծավալը կազմել է 456.12 մլն տոննա՝ տարեկան կտրվածքով նվազելով 6.6%-ով։

Օգոստոսին նավթի արդյունահանումը հասել է 18.43 մլն տոննայի՝ 2025 թվականի օգոստոսի համեմատ աճելով 0.8%-ով։ Միևնույն ժամանակ, նավթի վերամշակման ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 6.9%-ով՝ մինչև 59.07 մլն տոննա։

2026 թվականի առաջին ութ ամիսներին բնական գազի արդյունահանումն աճել է 1.1%-ով՝ հասնելով 175.7 մլրդ խորանարդ մետրի։ Օգոստոսին ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է 0.8%-ով՝ մինչև 21.4 մլրդ խորանարդ մետր։

Միևնույն ժամանակ, հունվար-օգոստոսին ածխի արդյունահանումը տարեկան կտրվածքով կրճատվել է 3.3%-ով՝ մինչև 3.06 մլրդ տոննա։ Օգոստոսին ցուցանիշը նվազել է 7.7%-ով՝ մինչև 360 մլն տոննա։

2025 թվականի արդյունքներով Չինաստանը նավթի արդյունահանումն ավելացրել էր 1.5%-ով՝ մինչև 216.05 մլն տոննա, իսկ բնական գազինը՝ 6.2%-ով՝ մինչև 261.9 մլրդ խորանարդ մետր։ Պետական վիճակագրական բյուրոյի ավելի վաղ հրապարակած տվյալներով՝ ածխի արդյունահանումն աճել էր 41.2%-ով և հասել 4.83 մլրդ տոննայի։

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83