Գերմանիայում դիզելային վառելիքի գինը նոր պատմական ռեկորդ է սահմանել
Գերմանիայի ավտոմոբիլային ակումբը դիզելային վառելիքի գների նոր պատմական առավելագույն է արձանագրել։
Հինգշաբթի առավոտյան Գերմանիայի բենզալցակայաններում դիզելային վառելիքի մեկ լիտրի միջին գինը կազմել է 2.453 եվրո։ Սա գերազանցել է նախորդ ռեկորդը, որը գրանցվել էր ապրիլի 7-ին, երբ վառելիքի գինը կազմում էր 2.446 եվրո։
Մեկ օր առաջ պատմական առավելագույնի էին հասել նաև E10 մակնիշի բյուջետային բենզինի գները, որը պարունակում է մինչև 10% բիոէթանոլ։
Վերջին օրերին Գերմանիայում և ընդհանուր առմամբ Եվրոպայում վառելիքի գների աճի պատճառ է դարձել Բաբ-էլ-Մանդեբի նեղուցի շրջանում իրավիճակի սրացումը։
