Stellantis-ը Փարիզի ավտոսրահում կներկայացնի ավելի քան 60 նորույթ
Stellantis ընկերությունը հայտնել է, որ Փարիզի ավտոսրահում կզբաղեցնի ամենամեծ տաղավարը՝ 5340 քմ մակերեսով։ Ընկերությունը ցուցահանդեսում նախատեսում է ներկայացնել ավելի քան 60 նոր ավտոմեքենա և 9 կոնցեպտ։ Հայտարարված մոդելների մի մասն արդեն հայտնի է։
Միջոցառման շրջանակում տեղի կունենա նոր DS N°7-ի առևտրային մեկնարկը։ Ավտոմեքենան կներկայացվի հիբրիդային և էլեկտրական տարբերակներով՝ մինչև 740 կմ ընթացքի պաշարով։ Այստեղ տեղի կունենա նաև Fiat Grizzly-ի և Grizzly Fastback-ի դեբյուտը։ Lancia-ն կներկայացնի նոր Gamma-ն, որի դեբյուտը կայացել էր Թուրինի վերջին ավտոսրահում։
Stellantis-ը Փարիզ կբերի նաև Leapmotor-ի մի քանի մոդել։ Այստեղ կներկայացվեն նոր կոմպակտ էլեկտրամեքենա B03-ը և ընտանեկան քրոսովեր D19-ը։ Opel-ը շեշտը կդնի GSE սպորտային մոդելների զարգացման վրա․ ընկերությունը կցուցադրի GSE 27FE Formula E բոլիդը և Corsa GSE հեչբեքը։ Գերմանական ապրանքանիշը կներկայացնի նաև մեկ այլ կոնցեպտ։
Alfa Romeo-ն կբերի մի քանի մոդել, որոնք արդեն վաճառվում են եվրոպական շուկայում։ Citroen-ը Փարիզի ավտոսրահում կներկայացնի իր թարմացված մոդելային շարքը։ Peugeot-ը կցուցադրի մի քանի կոնցեպտային մոդել, այդ թվում՝ Hypersquare և Polygon, ինչպես նաև բարձր արտադրողականությամբ ավտոմեքենաներ։ Ֆրանսիական ապրանքանիշի տաղավարում կներկայացվի նաև նոր E-208 GTi-ն։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

