Բնակարանների գները Երևանում՝ 2026թ. հուլիս
ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2026թ․-ի հուլիսի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։
Բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2026թ․-ի հունիսին կազմել է 991,900 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 12․7% աճ։
Արաբկիր վարչական շրջանում՝ 709,300 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 14․5% աճ։
Դավթաշեն վարչական շրջանում՝ 572,800 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 19․7% աճ։
Նոր-Մարաշ վարչական շրջանում՝ 572,300 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 28․8% աճ։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 539,100 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 22․5% աճ։
Աջափնյակ վարչական շրջանում՝ 507,000 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 21․9% աճ։
Նոր Նորք վարչական շրջանում՝ 499,900 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 21% աճ։
Էրեբունի վարչական շրջանում՝ 490,200 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 21․2% աճ։
Ավան վարչական շրջանում՝ 489,000 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 23.8% անկում։
Շենգավիթ վարչական շրջանում՝ 496,000 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 26% աճ։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 493,000 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 26.1% աճ։
Նուբարաշեն վարչական շրջանում՝ 292,000 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 23.2% աճ։
