2026թ.-ի հուլիսի վերջի դրությամբ ՀՀ-ում փողի բազան կազմել է 2․11 տրլն դրամ (+10․7%)
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հուլիսի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 2,109,436 մլն դրամ, 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 10․7%-ով։
Մասնավորապես, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 14․2%-ով և կազմել 1,185,755 մլն դրամ։ Դրամով թղթակցային հաշիվների ծավալն նվազել է 46․3%-ով և կազմել 184,604 մլն դրամ, իսկ արտարժույթով թղթակցային հաշիվների ծավալն աճել է 41․4%-ով և կազմել 722,173 մլն դրամ։
Այլ հաշիվների ծավալը աճել է 32․1%-ով և կազմել 15,683 մլն դրամ։
