Տեխնոլոգիաները` հանուն բնապահպանության. Ucom-ն ու FPWC-ն ներկայացրել են համատեղ իրականացվող աշխատանքները
Տեխնոլոգիաները պակաս բնապահպաններ չեն: Ucom-ն այս ուղղությամբ կարևոր առաքելություն է ստանձնել՝ կապի ու տեխնոլոգիաների կիրառումն ինտեգրել բնության պահպանման ոլորտում: Հեռահաղորդակցության կանաչ օպերատորի աջակցությամբ կիրառվում են հեռավար մոնիթորինգային համակարգեր, ջերմատեսիլ տեսախցիկներ, արևային էներգիայով աշխատող ինքնավար լուծումներ ու արհեստական բանականության տեխնոլոգիաներ:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ու Ucom-ի համագործակցությունը տարիների պատմություն ունի: Այս ընթացքում մեկնարկել ու շարունակվում են անտառավերականգնման ու ծառատունկի, վայրի բնության մոնիթորինգի, մարդու և վայրի բնության միջև հակամարտությունների նվազեցման, պահպանվող տարածքներում տեխնոլոգիական լուծումների կիրառման նախաձեռնությունները: Ucom-ը կանաչ նախաձեռնություններ ունի նաև կրթության ու նորարարությունների ուղղություններով:
Ի դեպ, հեռահաղորդակցության կանաչ օպերատորը գործարկել է GreenGo և GreenPlus կանաչ սակագնային փաթեթները, որոնց ակտիվացումներից ստացվող միջոցների մի մասն ուղղվում է բնապահպանական ծրագրերի իրականացմանը, իսկ Ucom-ն իր կողմից ավելացնում է այդ աջակցությունը:
