Մեծ Բրիտանիան խնդրել է ԱՄՆ-ին չսահմանափակել դիզելային վառելիքի արտահանումը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ոչ պաշտոնական կարգով փորձում է բացառություն ստանալ դիզելային վառելիքի արտահանման հնարավոր ամերիկյան արգելքից։ Այս մասին Bloomberg-ին հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ վարչապետ Էնդի Բերնհեմի գրասենյակի աշխատակիցները վերջին մի քանի օրերի ընթացքում բանակցություններ են վարել ամերիկացի գործընկերների հետ։
Գործակալության հաղորդմամբ՝ սահմանափակումների հնարավոր կիրառումը մտահոգել է Լոնդոնին, քանի որ Մեծ Բրիտանիան ամերիկյան դիզելային վառելիքի խոշոր գնորդներից է։ Այս վառելիքն օգտագործվում է բեռնատար տրանսպորտում, գյուղատնտեսական տեխնիկայում և մարդատար ավտոմեքենաների մի մասում։
