Մադրիդի «Ռեալ»-ը ճանաչվել է ամենաեկամտաբեր ֆուտբոլային ակումբը
Deloitte աուդիտորական ընկերությունը կազմել է 2012/2013 մրցաշրջանի արդյունքներով աշխարհի ամենաեկամտաբեր ֆուտբոլային ակումբների վարկանիշը: Այն գլխավորում են Մադրիդի «Ռեալը» (Իսպանիա), «Բարսելոնան» (Իսպանիա) և «Բավարիան» (Գերմանիա): Այս ակումբներին հաջողվել է հաշվետու մրցաշրջանում զգալի ավելացնել իրենց եկամուտները: Այսպես, Մադրիդի «Ռեալը» 2012/2013 մրցաշրջանի ընթացքում ապահովել է 518 մլն եվրոյի եկամուտ: Բարսելոնան» աշխատել է 482,9 մլն եվրո, «Բավարիան»՝ 431,2 մլն եվրո: