Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Հեջ-ֆոնդերի ներդրումները ԱՄՆ պետական պարտատոմսերում հասել են ռեկորդային 2 տրլն դոլարի
30/09/2026 16:45
Կիսվել

Հեջ-ֆոնդերի ներդրումները ԱՄՆ պետական պարտատոմսերում հասել են ռեկորդային 2 տրլն դոլարի

ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի շուկայում հեջ-ֆոնդերի մասնաբաժինը հասել է ռեկորդային 7%-ի՝ կազմելով 2 տրլն դոլար, հաղորդում է CNBC-ն։ Ֆոնդերը շարունակել են մեծացնել դիրքերը՝ գնելով ևս 87 մլրդ դոլարի արժեթղթեր և մասամբ փոխհատուցելով ավանդական ներդրողների, այդ թվում՝ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրության նվազումը։

Փորձագետներն ու կարգավորողները մտահոգված են 30 տրլն դոլար ծավալով շուկայում հեջ-ֆոնդերի աճող ազդեցությամբ։ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը և Միջազգային հաշվարկների բանկը զգուշացնում են, որ լծակային ֆինանսավորման և բազիսային առևտրի  ռազմավարությունների լայն կիրառումը կարող է համակարգային ռիսկեր առաջացնել։

Morgan Stanley-ի գնահատմամբ՝ լծակային դիրքերի ծավալը նվազել է 20%-ով՝ մինչև 1.2 տրլն դոլար։ Agecroft Partners-ի հիմնադիր Դոն Սթեյնբրյուգեի խոսքով՝ «ամենամեծ ռիսկը բազիսային առևտուրն է, որտեղ մարժան նվազագույն է, իսկ ֆինանսական լծակը կարող է գերազանցել 20 անգամը»։

Երկարաժամկետ պետական պարտատոմսերի հիմնական գնորդներն ավանդաբար կենսաթոշակային ֆոնդերն էին, սակայն այժմ նրանք կապիտալի մի մասն ուղղում են ավելի բարձր եկամտաբերությամբ ակտիվների։ Մասնավոր վարկավորման ոլորտում նրանց ներդրումները կազմել են մոտ 300 մլրդ դոլար։ Շուկայում դերերի այս փոփոխությունը կարող է մեծացնել հանկարծակի վաճառքների նկատմամբ խոցելիությունը։

Փորձագետները հիշեցնում են նաև նախորդ շուկայական ցնցումների մասին, երբ իրացվելիության կտրուկ վատթարացումը ստիպեց ֆոնդերին արագ փակել դիրքերը՝ առաջացնելով մարժային պահանջների շղթա և տատանողականության աճ։

Միաժամանակ հեջ-ֆոնդերը նվազեցրել են դիրքերը կիսահաղորդիչներ արտադրող մի շարք ընկերությունների և մեգակապիտալիզացիայով ընկերությունների բաժնետոմսերում, իսկ նրանց ամենատարածված երկար դիրքերի արդյունքները զգալիորեն զիջել են S&P 500 ինդեքսին։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11