
Հայաստանը Գերմանիայից կստանա հերթական ֆինանսական աջակցությունը
Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայնագրով ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը հնարավորություն է տալիս Վերականգնման վարկերի բանկից «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի համար ստանալու մինչև 2.5 մլն եվրո ֆինանսական օժանդակություն և մինչև 30 մլն եվրո արտոնյալ վարկ: