
Առաջիկայում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստից վաճառք չի նախատեսվում
Կառավարությունը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հնարավորություն է ստեղծել, որպեսզի թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստի ձևավորման, համալրման ու ծախսման ծրագրի իրականացման ժամկետը երկարաձգելու միջոցով, անհրաժեշտության դեպքում, արտադրական, ֆինանսական և այլ կարիքների բավարարման նպատակով ավելացվի պետբյուջեի եկամուտը:
Միևնույն ժամանակ, կառավարությունից հայտնում են, որ 2012-2013թթ. ընթացքում հրապարակային աճուրդի միջոցով նշված արժեքների իրացում չի իրականացվել՝ միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների նվազման պատճառով:
Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստից վաճառք առաջիկայում էլ չի նախատեսվում: