Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Օրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը
30/09/2026 21:22
Կիսվել

Օրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը

Արդեն ավելի քան 10 օր Երևանում գործում է HELIX Armenia-ի նոր լաբորատոր համալիրը։ Ժամանակակից սարքավորումներով և լիովին ավտոմատացված լաբորատոր հոսքագծով համալրված կենտրոնը հնարավորություն ունի օրական իրականացնել ավելի քան 20 հազար հետազոտություն։

Լաբորատոր համալիրի աշխատանքի մեկնարկն ազդարարվել էր պաշտոնական բացման արարողությամբ, որին ներկա էին պետական կառույցների, բժշկական և գիտական համայնքի ներկայացուցիչներ, գործարար գործընկերներ և բազմաթիվ հյուրեր:

Բացմանը մասնակցելու համար Հայաստան էին ժամանել նաև «Հելիքս» միջազգային բժշկական լաբորատորիայի ղեկավարները։ Պաշտոնական արարողությունից հետո հյուրերը շրջել էին նորաբաց համալիրում, ծանոթացել լաբորատորիայի աշխատանքին, տեխնոլոգիական հնարավորություններին և ներդրված ժամանակակից սարքավորումներին։

Այսօր արդեն գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը զբաղեցնում է 850 քառակուսի մետր տարածք և համալրված է համաշխարհային առաջատար արտադրողների սարքավորումներով ու ռեագենտներով։

Համալիրի կարևոր տեխնոլոգիական առանձնահատկություններից է Հայաստանում առաջին լիովին ավտոմատացված լաբորատոր հոսքագիծը։ Միասնական համակարգում միավորված վերլուծիչ սարքերը հնարավորություն են տալիս բարձրացնել հետազոտությունների արագությունն ու ճշգրտությունը և նվազագույնի հասցնել մարդկային գործոնի ազդեցությունը։ Լաբորատոր համալիրի թողունակությունը կազմում է օրական ավելի քան 20 հազար հետազոտություն։

«Հելիքս»-ի կատալոգում ընդգրկված է ավելի քան 3600 լաբորատոր հետազոտություն՝ ամենատարածված անալիզներից մինչև բարդ գենետիկական, հյուսվածաբանական և իմունոհյուսվածաքիմիական հետազոտություններ։ Դրանց թվում են նաև ուռուցքաբանական և սոցիալական նշանակություն ունեցող այլ հիվանդությունների հայտնաբերմանն ուղղված թեստեր։

Հայաստանում նախագծի իրականացման համար նախատեսված ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում է 2,5 միլիարդ դրամը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել ավելի քան 200 աշխատատեղ, որոնցից ավելի քան 100-ը՝ բժշկական անձնակազմի համար։

Երևանում գործող լաբորատոր համալիրով «Հելիքս»-ի հայաստանյան ծրագիրը չի սահմանափակվում։ Ընկերությունը նախատեսում է Հայաստանում ձևավորել առնվազն 30 ախտորոշիչ կենտրոնից բաղկացած ցանց, որի զգալի մասը կգործի նաև մարզերում։ Կենտրոններում հնարավոր կլինի ոչ միայն հանձնել լաբորատոր հետազոտություններ, այլև ստանալ բժիշկների խորհրդատվություն, անցնել ուլտրաձայնային հետազոտություն, ԷՍԳ և այլ հետազոտություններ։

«Հելիքս» միջազգային բժշկական լաբորատորիան գործում է 1998 թվականից։ Ընկերության ցանցն ընդգրկում է ավելի քան 1100 ախտորոշիչ կենտրոն Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ավելի քան 270 քաղաքներում։ Երևանում գործող համալիրը ընկերության իններորդ տեխնոլոգիական հարթակն է և երրորդը՝ ԱՊՀ երկրներում։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11